ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը աջակցել է գրքերի հրատարակմանը

27.05.2015

Մայիսի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը:
Մանրամասն ներկայացվեցին արդեն տեղի ունեցած միջոցառումները, մասնավորապես՝ ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում մեծ շուքով բացված «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը:
Միջոցառումների շրջանակներում բանկի կողմից ֆինանսավորվել է  Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ հատորը, Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային հուշագրույթունը, «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծը և Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան»-ը:Վերջիններս ներկայացված են Փարիզի քաղաքապետարանում գործող գրքերի ցուցահանդես-վաճառքին:
«Մենք չէիք կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության 100-րդտարելիցին նվիրված միջոցառուներից և հատկապես Փարիզի քաղաքապետարանի շենքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից նախաձեռնված ցուցադրությունից: Իրականացվող ցուցադրությունը, բացառիկ է թե՛ իրանակացման վայրով, թե՛ստացած հնչեղությամբ: Համոզվածեմ, որ ցուցադրության շնորհիվ բազմաթիվ մարդիկ տեսան և իմացան, թե ինչ է իրականում կատարվել 20-րդ դարի սկզբին: Շատ կարևոր է Հայոց ցեղասպանության մասին նման մակարդակով բարձրաձայնել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հանրության շրջանակներում: Կցանկանամ նաև շնորհակալություն հայտնել թանգարան-ինստիտուտի ամբողջ անձնակազմին և պարոն Հայկ Դեմոյանին՝նման մեծ գիտական աշխատանք կատարելու համար»,- նշում է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x