ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Էներգիայի համաշխարհային սպառումը կաճի 40%-ով

22.06.2012

էներգիայի սպառման համաշխարհային մակարդակը մինչև 2040թ․ կաճի 40%-ով՝ չնայած էներգիա խնայող տեխնոլոգիաներ ներդնելու բազմաթիվ ջանքերին։ Այսպիսի կանխատեսումներ է պարունակում նորվեգական Statoil պետական նավթային ընկերության ամենամյա զեկույցը։ Statoil-ի փորձագետների կանխատեսմամբ՝ նավթի սպառման ծավալը մինչև 2030թ․ կկազմի ավելի քան 100 մլն բարել/օր։ Ցուցանիշի տարեկան աճը միջինը կկազմի 1 մլն բարել/օր։ Ընկերության կանխատեսմամբ՝ համաշխարհային տնտեսությունը տարեկան կաճի միջինը 2,8%-ով, ինչը մոտավոր համապատասխանում է վերջին 30 տարիների աճի տեմպերին։ Էներգասպառման աճի տեմպերը կանխատեսվում են ավելի ցածր մակարդակում՝ միջինը տարեկան մոտ 1,1%։ Բացարձակ արտահայտմամբ՝ ցուցանիշը 2010թ․ 13 մլրդ տ նավթային համարժեքից կաճի մինչև 18 մլրդ տ՝ 2040թ․։ Գազի սպառումը կավելանա 60%-ով, միաժամանակ՝ արդյունահանվող վառելիքի մասնաբաժինը համաշխարհային էներգասպառման կառուցվածքում մինչև 2040թ․ կնվազի մինչև 73%՝ 2010թ․ 81%-ի համեմատ։ Տնտեսական զարգացման և համագործակցության երկրներում վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի մասնաբաժինը կաճի կրկնակի՝ մինչև 24%։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x