ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում բացվելու է մանկական ժամանցային համալիր

25.05.2015

 ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է Երևանում «Good Time» մանկական ժամանցային համալիրի կառուցումը, որը գտնվում է Հալաբյան 34/3 հասցեում:

Կենտրոնում զվարճանքները հասանելի են և երեխաներին, և մեծերին` ժամանցային, սպորտային և էքստրեմալ ատրակցիոններից մինչև հետաքրքիր շոու-ծրագրեր, ներկայացումներ: Այստեղ կարելի է նաև անցկացնել ծննդյան օրեր: Կենտրոնի փոքրիկ այցելուները կարող են խաղալ ֆիզիկական ակտիվություն պահանջող խաղեր, որոնք ենթադրում են հանգիստ համակարգչային խաղերից:

Ժամանցային կենտրոնը նախագծված ու կահավորված է այնպես, որ ապահովում է հարմարավետ և անվտանգ ժամանց նաև սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին:

Կենտրոնը կառուցված ու զինված է եվրոպական ստանդարտներին համապատասխան, և այդ նպատակով ընկերությունը հրավիրել է զվարճանքի համալիրների կառուցման, միավորման, վճարումների ու վերահսկման համակարգերի ավտոմատացման ոլորտի մասնագետների ԱՄՆ-ից և Եվրոպայից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Երեխաների համար ժամանցային համալիրի նախագծի ֆինանսավորումը մեր ավանդն է երեխաների ու ծնողների ակտիվ կյանքի բազմազանության և նրանց ժամանցի գործում: Սա Հայաստանում առաջին ադապտացված ժամանցային կենտրոնն է սահմանափակ կարողություններով երեխաների համար: Նմանատիպ նախագծերը շատ կարևոր են մեզ համար, քանի որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի քաղաքականության մի մասն է»:
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x