ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորմամբ

15.05.2015

Գյուղատնտեսության զարգացող ենթաճյուղերից մեկը` ջերմոցային տնտեսություններն Ամերիաբանկի ուշադրության կիզակետում են: Մայիսի 15-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղում կբացվի 10.5հա մակերես ունեցող ջերմոց, որի ֆինանսավորման գերակշիռ մասն իրականացվել է Ամերիաբանկի կողմից:

Ջերմոցի կառուցումը «Արմյանսկիյ ՈՒրաժայ ՍՊԸ» նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2014թ.-ից: Ընդհանուր առմամբ կատարվել են 30հա հողային աշխատանքներ, սակայն, ինչպես նշվեց, առայժմ գործարկվելու է միայն 10.5հա մակերեսով ջերմոց: Գողթի ջերմոցում նախատեսվում է աճեցնել բանջարաբոստանային կուլտուրաներ` առավելապես լոլիկ, պղպեղ և վարունգ, որը գրեթե ամբողջությամբ կարտահանվի հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Նշենք, որ այս ջերմոցային տնտեսության բացմամբ կստեղծվի 300 աշխատատեղ:

Գյուղատնտեսությունը 2010թ.-ից հանդիսանում է ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը: 2014թ.-ին ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կազմել է 19.3%: Վերջին տարիներին այս ոլորտի զարգացման հարցում մեծ դեր է ունեցել արդյունաբերական գյուղատնտեսության, մասնավորապես` այգեգործությանը, ձկնաբուծությանը և, հատկապես, ջերմոցային տնտեսությունների զարգացումը: Վերջինիս վարկավորման գծով Ամերիաբանկի վարկային պորտֆելը բանկային համակարգում մեծությամբ առաջինն է. այն կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x