ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկը

15.05.2015

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է “2014թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում”:

Թբիլիսիում ՎԶԵԲ-ի տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում ընթացող առևտրի ֆինանսավորման կոնֆերանսի ժամանակ, մրցանակը հանձնվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պատվիրակությանը, որը գլխավորել են բանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը և վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Նշենք, որ “TFP Award” պատվավոր մրցանակին բանկն արժանանում է չորրորդ անգամ: Եվրոբանկի ավագ մասնագետ Կամոլա Մահմուդովան ընդգծել է, որ բանկը ակտիվորեն մասնակցում է ՎԶԵԲ-ի բոլոր ծրագրերին, “մասնավորապես մեծ ձեռքբերումներ ունի կադրերի որակավորման ուղղությամբ իրականացված ծրագրերում, ինչով և պայմանավորված են նման հաջողությունները”:

Աշոտ Օսիպյանի խոսքերով, այս մրցանակը նաև որակի նշան է և պարտավորեցնող գնահատական: Կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկարաժամկետ համագործակցությունը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահը նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում նման ձեռքբերումը վկայում է, որ բանկը զարգանում է ճիշտ ուղղությամբ, և բանկի մատուցած ծառայությունները համապատասխանում են նաև համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող ՎԶԵԲ-ի պահանջներին:

Դեռևս 2007 թ.-ից ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած համագործակցության շնորհիվ բանկն իր հաճախորդներին առևտրի ֆինանսավորման գործիքներից առաջարկում է փաստաթղթային ակրեդիտիվներ և երաշխիքներ` ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման նպատակով, որի տարեկան գործող տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է մինչև 4% :

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային առևտրի խթանման ծրագիրը՝ (TFP) 2010թ.-ից ներդրել է մեկ այլ գործիք ևս` Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` կանխավճարի տրամադրման տեսքով: Այս դեպքում տարեկան տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է մինչև 7%:

Նշենք, որ 2014 թվականին, ընդհանուր առմամբ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացրել է շուրջ 47 մլն ԱՄՆ դոլարի փաստաթղթային գործարքներ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 52%-ով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x