ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-ն կատարելագործել է ավանդների պրոդուկտային շարքը

15.05.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկն այսուհետ իր ավանդատուներին առաջարկում է ինքնուրույն ամբողջականացնել իրենց ավանդը` ընտրելով դրա ցանկալի պարամետրերը, օրինակ ժամկետը, արժույթը, տոկոսագումարների ստացման պարբերականությունը, ավելացումներ անելու հնարավորություն և այլն: Ավանդի ամբողջականացման պարամետրերից կախված` ձևավորվում է տարեկան տոկոսադրույքը:
Ավանդները կարող են ձևակերպվել 30-730 օր ժամկետով` ըստ հաճախորդի ցանկության արժույթի հետևյալ առավելագուն տոկոսադրույքներով` AMD (17.5%), RUR (11%), USD (6.5%), EUR (5.75%):

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է արտոնյալ +0.25% տոկոսադրույք ՀՀ դրամով ավանդների համար իր հավատարիմ հաճախորդներին, ովքեր օգտվում են Ինտերնետ-բանկինգ ծառայությունից, դրամական փոխանցումներից, սոցծառայության թոշակառուներին, այն ավադատուներին, ովքեր ավանդը երկարացնելիս գումարն ավելացնում են 50%-ով:

Լրացուցիչ մուտքագրումներով ավանդներ ձևակերպողներին անվճար տրամադրվում է Ինտերնետ-բանկինգ համակարգից օգտվելու հնարավորություն հետագա մուտքագրումները հեշտացնելու համար:

Նշված ավանդատեսակների ու հատուկ առաջարկների հետ մեկտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի պրոդուկտային շարք նաև հաճախորդների առանձին սեգմենտների համար, օրինակ` հատուկ ավանդ սոցծառայության և ուժային կառույցների թոշակառուների համար (ՎՏԲ-Սոցիալական), երեխաների համար (ՎՏԲ-Մանկություն) և ՀՀ ոչ ռեզիդենտների համար (ՎՏԲ-Ազգային)` ավանդն արտասահմանից կառավարելու հարմար մեխանիզմով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x