ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԵՏՄ երկրներում ապաինտեգրացիայի միտումը դեռ շարունակվում է

14.05.2015

ԱՊՀ երկրների եւ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ շարունակվում է ապաինտեգրացիայի միտումը, որը կշարունակվի նաեւ առաջիկա ամիսներին։ Այս մասին մայիսի 13-ին «Հայաստան. 4 ամիս ԵՏՄ-ում. անկու՞մ, թե կործանման նախաշեմին» հետազոտության շնորհանդեսի ժամանակ հայտարարել է տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Եղիազարյանը՝ պարզաբանելով, որ Ռուսաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է եւ ընդ որում հենց ԱՊՀ երկրների ուղղությամբ։

Տնտեսագետի համոզմամբ՝ ԵՏՄ-ն մեկն էր այն նախագծերից, որոնցով Ռուսաստանը ցանկանում էր ընդլայնել իր ազդեցության գոտին։ «Սակայն այդ բոլոր նախագծերը անհաջողության մատնվեցին։ Եվ այս հերթական փորձը նույնպես ձախողվում է։ Ուկրաինայի դեպքերը հանգեցրին նրան, որ Բելառուսն ու Ղազախստանը նույնպես սկսեցին կասկածանքով վերաբերել ԵՏՄ-ին»,- նշեց Եղիազարյանը։ Աստանայում կայացած գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԵՏՄ-ն՝ որպես այդպիսին, ուղղակի գոյություն չունի, քանի որ միասնական տնտեսական քաղաքականություն ուղղակի գոյություն չունի։ Տնտեսագետը հավելեց, որ ըստ էության, այսօր մենք գործ ունենք Մաքսային միության հետ, որը նույնպես լիարժեք չի գործում։

 «ԵՏՄ հեռանկարները անորոշ են մնում նաեւ Կենտրոնական Ասիայում։ Ուզբեկստանը իր 30 մլն բնակչությամբ միշտ դեմ է եղել Ռուսաստանի ղեկավարությամբ պետություն ստեղծելուն։ Ղրղզստանը իր պայմաններն է առաջ քաշում, Տաջիկստանը հեռու է մնում, ինչը պայմանավորված է ԵՏՄ ընդհանուր սահմանի բացակայությամբ»,- նշեց Աշոտ Եղիազարյանը։ Այնպես որ Կենտրոնական Ասիայում ԵՏՄ հեռանկարները չեն կարող հաջողված լինել, եթե հատկապես հաշվի առնենք, որը  Չինաստանի հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի հանդեպ։

Աղբյուրը՝ news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x