ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ժամանակ». «Կազինո»՝ «Երեւան Սիթի»-ում. Սամվել Ալեքսանյանը հարստանալու նոր միջոց է գտել

13.05.2015

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարստանալու նոր միջոց է գտել: Բոլորովին վերջերս նրան պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում տեղադրվել են խաղային ապարատներ, որոնք կոչվում են «Էլլոտո»: Ապարատներն աշխատում են գումարով, ինչպես նաեւ հայերեն մենյուով: Իսկ գումարը սկսում է 1000 դրամից. Կոպեկների ներբեռնման տեղ չկա: Թղթադրամը ներբեռնում ես ու սկսում խաղալ: «Ժամանակի» այցելության պահին Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում», որտեղ եւս կա այդ ապարատից, մարդիկ հերթ էին կանգնել խաղալու համար: Մոտեցանք ու խաղացողներից մեկից հետաքրքրվեցինք, թե ինչպես է աշխատում այն՝ ձեւացնելով, թե մենք նույնպես ցանկանում ենք խաղալ, պարզապես օգտվելու կերպը չգիտենք: «Ախպերս, լրիվ կազինոյի ապարատ ա, ոնց ասեմ: Ոնց դրանք են աշխատում՝ էս էլ»,-ասաց քաղաքացին ու մանրամասնեց հետագա քայլերը: Ի դեպ մեզ ապարատի աշխատանքին ծանոթացնող քաղաքացին խաղալու համար ապարատ մուտք արեց միանգամից 5000 հազար դրամ: Իսկ թե օրը քանի նման քաղաքացի է մոտենում ապարատին` մնում է ենթադրել: Ուշագրավ է, սակայն, որ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն արգելում է քաղաքի ներսում շահումով խաղեր, խաղային ապարատների տեղադրումը քաղաքի ներսում: «Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս»,-սահմանում է օրենքը»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x