ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանի ՏՏ ոլորտի խոշոր հարկատուները

12.05.2015

Ծրագրային ապահովման ոլորտում գործող 20 ընկերություն ընդգրկվել է մեր երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել 1,98 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ, հայտնում է b24-ը:

Պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով ծրագրային ապահովման ոլորտում գործող ընկերություններից առաջին տեղում հայտնվել է «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ընկերությունը, որը բյուջե է վճարել 564,97 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական վճարներ: Խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը 48-րդն է:

Ծրագրային ապահովման ոլորտում խոշոր հարկատու ընկերությունների առաջին եռյակում հայտնվել են նաև «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ընկերությունները:

Ծրագրային ապահովման ոլորտի 20 խոշոր հարկատուների ցանկը ներկայացնում ենք ստորև.

1. ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ, վճարված հարկերը՝ 564,97 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 48-րդ
2. ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ, վճարված հարկերը՝ 450,98 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 57-րդ
3. ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, վճարված հարկերը՝ 166,22 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 148-րդ
4. ԴՈՄ-ԴԵՆԻԵԼ, վճարված հարկերը՝ 135,02 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 175-րդ
5. ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԵՐՎԻՍԻՍ, վճարված հարկերը՝ 100,10 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 244-րդ
6. ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԸԼ ՍԻՍԹԵՄԶ ԲԸ ՄԱՍՆ., վճարված հարկերը՝ 64,07 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 379-րդ
7. Լ-ՍՈՖՏ, վճարված հարկերը՝ 51,40 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 459-րդ
8. ՄՈՆԻՏԻՍ ՋԻ-ԷՅ-ԱՅ, վճարված հարկերը՝ 50,68 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 464-րդ
9. ԱԹԹԵՍՔ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ, վճարված հարկերը՝ 44,68 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 518-րդ
10. ԻՆՍՏԻԳԵՅԹ, վճարված հարկերը՝ 42,50 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 538-րդ
11. ՔՈՒԵՍԹՐԵՅԴ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ԻՆԿ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ, վճարված հարկերը՝ 39,40 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 571-րդ տեղ
12. ՍԻ ՔՅՈՒ ՋԻ ԱՅ ՄԱ, վճարված հարկերը՝ 38,48 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 578-րդ տեղ
13. ՍՈՐՍԻՈ, վճարված հարկերը՝ 37,30 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 594-րդ տեղ
14. ԻՔՍ-ԱՐԹ, վճարված հարկերը՝ 34,65 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 632-րդ
15. ՄԱԿԱԴԱՄԻԱՆ, վճարված հարկերը՝ 34,29 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 642-րդ
16. ԱՐԴԻՆՆՈՏԵԽ, վճարված հարկերը՝ 29,91 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 730-րդ
17. ՆՈՐՔ ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, վճարված հարկերը՝ 27,42 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 779-րդ
18. ԼՈԿԱՏՈՐ, վճարված հարկերը՝ 27,39 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 781-րդ
19. ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ, վճարված հարկերը՝ 25,24 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 835-րդ
20. ԷՍԷՖԷԼ, վճարված հարկերը՝ 22,48 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 914-րդ


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x