ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Air France-ը 5,1 հազ․ աշխատակից կկրճատի

21.06.2012

«Աշխատակիցների թիվը 2011թ․ դեկտեմբերից 2013թ․ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կկրճատվի 5112-ով»,- ասված է փաստաթղթում։ Անձնակազմի հետ համապատասխան համաձայնագրերի ստորագրման դեպքում մինչև 2013թ․ վերջ հարկադիր կրճատումներ չեն լինի, նշում են ընկերությունում։ 2013թ․ 2-րդ կեսին նախատեսվում է զանգվածային կրճատումների ծրագրի վերանայում։ Ընկերության մենեջմենտի գնահատմամբ՝ եթե ընկերությանը հաջողվի տնտեսական արդյունավետությունն ավելացնել 20%-ով, ապա 2014թ․ ևս հարկադիր կրճատումներ չեն լինի։ Ակնկալվում է, որ հունիսի 28-ին ընկերության ղեկավարությունն արհմիություններին կներկայացնի համաձայնագիր, որի շրջանակում էլ ծրագրվում են զանգվածային կրճատումներ կատարել։ Հիշեցնենք, որ կադրային նախորդ կրճատումների ժամանակ՝ 2009թ., Air France-ն աշխատանքից ազատեց 1,9 հազ. աշխատակցի։ Air France-ը հիմնվել է 1933թ. հոկտեմբերին։ Աշխատակիցների ընդհանուր թիվը 58,5 հազ. է։ 2004թ. ավիաընկերությունը միավորվել է KLM-ի հետ։ Միավորված ընկերության կենտրոնակայանը Փարիզում է։ Air France-KLM-ը թռիչքներ է իրականացնում 254 ուղղությամբ աշխարհի 124 երկիր։ Աշխատակիցների ընդհանուր թիվը 102 հազ. է։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x