ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՀՊԱ՛ՐՏ ԵՆ

12.05.2015

2015թ. մայիսի 9-ին ՊրոԿրեդիտ Բանկը, Մաշտոցի պողոտա շ. 18 հասցեում գտնվող իր նոր մասնաճյուղում, շնորհավորեց Երևանի բնակիչներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի և Շուշիի ճակատամարտում տարած հաղթանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Բանկի աշխատակիցները բոլոր հաճախորդներին և անցորդներին գլինտվեյն էին առաջարկում և շնորհավորում էին նրանց: Միաժամանակ, այցելուները շատ հետաքրքրված էին ժամանակակից սարքավորումներով հագեցած և 24/7 ռեժիմով ինքնասասարկում ապահովող մասնաճյուղով: Փորձառու մասնագետները տեղում ցույց էին տալիս, թե ինչպես են աշխատում կանխիկի ընդունման ԱԳՄ-ն և Paybox տերմինալը և բացատրում էին կանխիկի ընդունման արկղի հիմնական նպատակն ու գործածությունը:
Մասնաճյուղում շատ տոնական մթնոլորտ էր տիրում: Մեր փոքրիկ հաճախորդները նույնպես ուշադրության կենտրոնում էին և երջանիկ էին՝ օգտվելով թխվածքից և ստանալով գույզգույն փուչիկներ:
Մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անի Ավդալյանն ասաց. «ՊրոԿրեդիտ Բանկը շատ ուրախ է իր հաճախորդների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողքին լինելու համար: Նման միջոցառումները օգնում են մեզ հիշել կարևոր պատկական պահերը և ստեղծել ավելի ուրախ տրամադրություն ու մթնոլորտ»:

ՊրոԿրեդիտ Բանկ
Բիզնեսի Գերմանական Չափանիշներ

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի մասին
Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը 2008թ. փետրվարի 5-ին: Այն հանդիսանում է միջազգային ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որի գործունեությունը ղեկավարվում է Գերմանիայում գտնվող ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից: Խումբը գործում է Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում: ՊրոԿրեդիտ Հոլդինգը և Գերմանիայի ՊրոԿրեդիտ Բանկը վերահսկվում են Գերմանիայի ֆինանսական վերահսկողության մարմնի (BaFin) կողմից, որը մեծապես կարևորում է ՊրոԿրեդիտ ընկերությունների հուսալիությունն ու կայունությունը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը 100% արտասահմանյան կապիտալով բանկ է, որը տրամադրում է ֆինանսական ծառայությունների ամբողջ փաթերը և որի ուշադրության կենտրոնում է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաև բնակչության մոտ խնայողական մշակույթի տարածումը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x