ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտիին

12.05.2015

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
ԿԲ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ ակտիվ գործունեության արդյունքները՝ նշելով, որ բանկը մեծապես նպաստել է ֆինանսական համակարգի սահուն զարգացմանը, ինչպես նաև ակտիվորեն ներդրումներ իրականացրել երկրի տնտեսության համար կարևոր հատվածներում:
Արթուր Ջավադյանը հատկապես կարևորել է ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում ՎԶԵԲ-ի դերը: ՎԶԵԲ ծրագրերի ներքո ՓՄՁ ֆինասավորման որոշ մասն իրականացվում է տեղական արժույթով, ինչը առավել արժեքավոր է դարձնում այդ ծրագիրը:

 
ԿԲ նախագահը գոհունակությամբ նշել է, որ ՎԶԵԲ-ն ընդլայնել է միջազգային ֆինանսական կառույցի իր ավանդական դերը: Դրամային արժեթղթերի թողարկմամբ ՎԶԵԲ-ը ոչ միայն շարունակում է տեղական արժույթով վարկավորման ծրագիրը Հայաստանում, այլև նպաստում ՀՀ կապիտալի շուկայի զարգացմանը: Նա հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի աջակցել այդ նախաձեռնությանը:
Պարոն Չակրաբարտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա բարձր է գնահատել ՎԶԵԲ և ԿԲ միջև տարիների ընթացքում ձևավորված գործակցության լավ ավանդույթները և ողջունել ԿԲ ջանքերը՝ ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը:
 

Հյուրերի խնդրանքով պարոն Ջավադյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշները, Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականության հիմնական ուղղությունները: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ՎԶԵԲ-ի հնարավոր մասնակցությունը ՀՀ տնտեսության զարգացմանը:
 
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x