ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ի զուտ շահույթը կազմել է...

12.05.2015

2015թ. առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 156.9 մլն դրամ: Բանկի ֆինանսական արդյունքը և կանոնադրական կապիտալի համալրումը թույլ տվեց ավելացնել Բանկի սեփական միջոցները (կապիտալը) 60.1%-ով՝ հասցնելով այն 25,556.7 մլն դրամի:

Հիմնական ծավալային ցուցանիշները հետևյալն են.

01.04.2015թ. դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 107,341.6 մլն դրամ, իսկ պարտավորությունները` 81,784.8 մլն դրամ:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 67,562.4 մլն դրամ: Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 55,039.1 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը՝ 12,523.3 մլն դրամ:

Հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 40,334.4 մլն դրամ, որից ֆիզիկական անձանց միջոցները` 30,336.3 մլն դրամ, իսկ իրավաբանական անձանցը`9,998.1 մլն դրամ:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն համալրեց իր կանոնադրական կապիտալը 9,4 մլրդ դրամով ($ 20 մլն) Բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան «Գազպրամբանկի» կողմից լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով: Արդյունքում` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմեց 25,9 մլրդ ՀՀ դրամ, որի ցուցանիշով Բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը Հայաստանի բանկային համակարգում:    


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x