ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎԶԵԲ-ը կհովանավորի Երևանի լուսավորությունը

12.05.2015

ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև այսօր ստորագրվել են «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային, ծրագրի և ծրագրի աջակցության համաձայնագրերը:

Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, որի շրջանակում ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Ծրագրի աջակցության համաձայնագիրը ստորագրել են ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ծրագրի համաձայնագիրը` ՎԶԵԲ նախագահն ու «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը:

Պիլոտային ծրագրի հիմնական նպատակը Երևանում էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց ունենալն է: Ծրագրի շրջանակում մասնավորապես նախատեսվում է մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև՝ կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում:

Պիլոտային ծրագրի կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 6 մլն ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով ծրագրի էներգախնայող բնույթը` նախատեսվում է «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից» ստանալ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային միջոցներ: Միաժամանակ, ՎԶԵԲ-ը պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական ծառայությունների համար ՎԶԵԲ-ի տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆոնդերից հատկացնել մինչև 1 մլն ԱՄՆ դոլար միջոցներ:

Վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ ժամկետով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x