ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Oracle-ի ղեկավար Լարի Էլիսոնը գնել է հավայան կղզին

21.06.2012

Էլիսոնին կպատկանի կղզու տարածքի 98%-ը, որի մակերեսը կազմում է 365 քկմ, ասված է Հավայի նահանգի նահանգապետ Նիլ Էբերկրոմբիի հայտարարությունում։ Պաշտոնյան իր ուրախությունն է հայտնել առ այն, որ նոր սեփականատերը ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև գումարներ է ներդնում գիտության, մասնավորապես՝ օվկիանոսագիտության մեջ։ Լանայի կղզու գնման գործարքի գինը չի հրապարակվում։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կղզու 98%-ը կարող է մոտ $500-600 մլն արժենալ։ Ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը Լարի Էլիսոնի կարողությունը գնահատում է $36,4 մլրդ։ Այս ցուցանիշով նա աշխարհի վեցերորդ միլիարդատերն է։ Նշենք, որ Լանայի կղզին ավելի վաղ հայտնի է եղել արքայախնձորի իր պլանտացիաներով․ ոչ պաշտոնապես այն ԱՄՆ-ում անվանում են Արքայախնձորի կղզի։ Կղզու բնակչությունը ավելի քան 3 հազ․ մարդ է։ Լանայիի 98%-ը պատկանում է միլիարդատեր Դեյվիդ Մերդոկի Castle & Cooke Inc. ընկերությանը։ Ակնկալվում է, որ իշխանությունները Էլիսոնի հետ գործարքի պաշտոնական համաձայնությունը կտան հունիսի 26-ին։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x