ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը գործարկել է վերլուծական համակարգ RS-DataHouse հարթակի հիման վրա

08.05.2015

Յունիբանկը գործարկել է Asseco միջազգային խմբի անդամ R-Style Softlab ընկերության տեղեկատվավերլուծական համակարգը. որը մշակվել է RS-DataHouse հարթակի հիման վրա: Մասնավորապես, ստեղծվել է կենտրոնացված շտեմարան և ավտոմատացվել են բանկային ռիսկերի կառավարման, բյուջետավորման և կառավարչական հաշվետվության ուղղությունները: Վարկային ռիսկերի արդյունավետ կառավարման համար կատարվում է վինտաժային վերլուծություն, որի միջոցով իրականացվում է վարկային պորտֆելի ռիսկերի պարամետրերի մոդելավորում: Համակարգի գործարկումը կապահովի որակի հսկողությունը, բիզնես տեղեկատվության ամբողջականությունն ու հասանելիությունը:

«Ժամանակակից բանկային ռիսկ-մենեջմենթը պետք է հիմնված լինի բարձր տեխնոլոգիաների վրա: R-Style Softlab ընկերության հետ համագործակցության արդյունքում, մենք ապահովում ենք ռիսկերի կառավարման բարձր մակարդակը, որը կայունության երաշխիք է անգամ տնտեսական ոչ բարենպաստ պայմաններում: Ներդրված համակարգի հիման վրա ապագայում ծրագրում ենք ավելացնել բիզնես հավելվածները», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ-Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x