ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ժողովուրդ». Նույնիսկ Երեւանում մարդիկ փող խնայելու համար սկսել են տանը հաց թխել

07.05.2015

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում իրենց ձեռնարկության արտադրության ծավալները կտրուկ նվազել են, ինչը պահանջարկի անկման հետ է պայմանավորված: «Սեւան քաղաքի հացի գործարանն էլ է իմ սեփականությունը, եւ այնտեղ հացի արտադրության ծավալները 60 տոկոսով նվազել են, մարդիկ անցել են տնային հացաթխման: Նույն պատկերը նկատում եմ նաեւ Երեւան քաղաքում, որտեղ նույնպես մարդիկ անցել են տնային հացաթխման: Այս կերպ մարդիկ գումար են տնտեսում»,– ասել է Աշոտ Ավետիսյանը: Նա նաեւ ասել է, որ մարդիկ գումար խնայելու համար սկսել են մեկ օրվա հնության վերադարձի հացերը գնել, որոնք հացթուխները կես գնով են վաճառում: Հիշեցնենք, որ Հայաստանի բնակչության շրջանում տնային պայմաններում հացթխումը առավել տարածված էր արցախյան պատերազմի տարիներին՝ 1992-1993 թվականներին: Կարծում ենք՝ այս փաստն ինքնին խոսուն է եւ մեկնաբանման կարիք չունի»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x