ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ կայացավ ...

07.05.2015

 Տուրիզմի հայկական ինստիտուտում այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ բացվեց  1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակին նվիրված «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը:

Էքսպոզիցիային, որի գաղափարական հիմքը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն է` նվաճված ԽՍՀՄ ժողովուրդների միասնությամբ, ներկայացված են ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր–Հայաստան» ռազմական թանգարանի, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի (Մոսկվա), «Ստալինգրադի հերոսամարտ» պատմամշակութային արգելոց–թանգարանի (Վոլգոգրադ), Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պետական թանգարանի (Մինսկ), ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան տրամադրած նյութերը, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների անձնական արխիվային փաստաթղթեր: Առանձին ներկայացված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությունը, որի վերաբերյալ նյութերը տրամադրել է Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտը:

Ցուցադրության բացմանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի, էկոնոմիկայի, պաշտպանության, արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարությունների, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Ղազախստանի, Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչները և այլք:

Ցուցադրությունը ներկայացված կլինի ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում ու Էջմիածնում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x