ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունների մասին

06.05.2015

 «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելը, ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի, կարճաժամկետ գործարք է լինելու:
«Սա խոսում է այն մասին, որ մենք պետբյուջեում խնդիր ունենք, և ուզում ենք այն լուծել կարժ ժամկետում»,- ասաց Արտակ Մանուկյանը՝ նշելով, թե  ըստ էության, պետությունն ասում է՝ «օգնեք մեզ աշխատատեղերը նկարենք»:

«Օրենքի ընդունման դեպքում թվային առումով ունենալու ենք գործազրկության մակարդակի նվազում կամ զբաղվածության աճ: Սա լինելու է նկարչություն: Բացի դրանից, ավելացնելու ենք մի միջնորդ, որն ինչ-որ առումով սոցիալական հարց է լուծելու, այսինքն՝ աշխատանքային հարաբերություններն ավելի կկանոնակարգի, բայց մոռանում ենք, որ դա կազդի պայմանագրային արժեքի վրա»,- ասաց տնտեսագետը:
Արտակ Մանուկյանի խոսքով՝ օրենքի ընդունումը կազդի ստվերի մեծացման վրա, այդ թվում և Ռուսաստանում:

 «Իսկ երկրի համար դրականն այն կլինի, որ որոշ կարճաժամկետ մուտքեր կլինեն: Այս օրենքը կլինի այնքան, մինչև միասնական ռեզիդենտության գաղափարը լինի, դրա լինելուց հետո օրենքն այլևս իմաստ չի ունենա»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով. «Կարծում եմ, որ այս տեսքով օրենքը շատ թերի է, նորմալ երկրներում նման օրենքի դեպքում ինստիտուցիոնալ հենք է պետք»:

Աղբյուրը՝ tert.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x