ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Գազպրոմ»-ի հասույթն աճել է 23%

20.06.2012

Միաժամանակ՝ ընթացիկ տարվա ցուցանիշը զիջում է «Գազպրոմ»-ի ղեկավարության՝ մեկ տարի առաջ արված կանխատեսումներին։ Ընկերության մենեջմենտն արտասահմանում վաճառքների աճն ակնկալում էր մինչև $60 մլրդ։ 2011թ․ «Գազպրոմ»-ի բնական գազի մատակարարումները հեռավոր արտասահման կազմել են 156,6 մլրդ խմ, ինչը 5,7%-ով գերազանցում է 2010թ․ համապատասխան ցուցանիշը։ Միաժամանակ՝ Ռուսաստանի ներսում գազի վաճառքներն աճել են 1,2%-ով և կազմել 265,3 մլրդ խմ։ Ինչ վերաբերում է նախկին Խորհրդային Միության երկրներին, ապա «Գազպրոմ»-ի վաճառքները, ըստ ֆիզիկական ծավալների, աճել են 16,4%-ով և կազմել 81,7 մլրդ խմ։ Հասույթը կազմել է 637,2 մլրդ ռուբլի (մոտ $21 մլրդ), ինչը 41,6%-ով գերազանցում է 2010թ․ համապատասխան ցուցանիշը։ «Գազպրոմ»-ը գազի՝ պայմանագրերով սահմանված գնի առավելագույն մակարդակն արձանագրվել է 2011թ․ 4-րդ եռամսյակում՝ $416,65/1000 խմ, ինչը 1-ին եռամսյակի ցուցանիշը գերազանցել է 19,8%-ով։ Ընկերության ղեկավարության կանխատեսմամբ՝ մինչև 2015թ․ «Գազպրոմ»-ի արտահանումների ծավալը կարող է կազմել 180 մլրդ խմ։ Ընթացիկ տարում ընկերությունում ակնկալում են արտասահմանյան մատակարարումներից ստացված հասույթի աճ՝ մինչև $61 մլրդ և արտահանման ընդհանուր ծավալների աճ ՝ մինչև ռեկորդային 222 մլրդ խմ։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x