ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ի՞նչու են հայ գործարարները խուսափում ԵՏՄ-ից ու Ռուսաստանից

05.05.2015

Հայաստանի արտահանման ոլորտում իրավիճակը չի բարելավվում, անորոշությունները շարունակվում են: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը, ով նշեց, որ ԵՏՄ տարածքում այսօր հայկական արտադրանքի վաճառքի ծավալները նվազում են, և աճի մասին դեռևս խոսք չկա:
Պաշտոնական վիճակագրությունը նույնպես բարելավում չի արձանագրում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 28.5 տոկոսով, այդ թվում՝ արտահանման ծավալները նվազել են 23.1, ներմուծմանը՝ 30.5 տոկոսով: Ընդ որում, ԱՊՀ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 40.6 տոկոսով, այդ թվում՝ ՌԴ հետ 41.2 տոկոսով: Զուգահեռ, առաջին եռամսյակում 31.7 տոկոսով նվազել է նաև ԵՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը:
Բացի նրանից, որ հայ արտահանողները սպասողական վիճակում են ու այս փուլում խուսափում են արտահանում կատարել հատկապես դեպի ԵՏՄ տարածք, մասնավորապես, Ռուսաստան, նաև օրենսդրական խնդիրներ կան: Րաֆֆի Մխչյանի խոսքով՝ հայաստանյան արտահանողներն անորոշ վիճակում են հայտնվել ավելացված արժեքի հարկի վճարման հարցում:
«Կան մի շարք չմտածված օրենքներ, որոք ստեղծվել են ԵՏՄ մտնելու հապշտապ որոշման ժամանակ: Այսօր մենք կանգնել ենք փաստի առաջ, չենք կարողանում մեր ԱԱՀ-ի հարցերը լուծել: Մենք պարտվոր ենք առանց ԱԱՀ-ի գին տալ, իսկ երբ առանց ԱԱՀ-ի ապրանքն ենք վաճառում, պետք է վեց ամսվա ընթացքում գնորդը մեզ ուղարկի տեղեկանք, որ ինքը վճարել է դրա ԱԱՀ-ն: Իսկ եթե նա չի վճարում, մենք այստեղ մեր հարկայինի հետ խնդիրներ ենք ունենում: Մեզ ստիպում են այդ ապրանքի ԱԱՀ-ն վճարել կամ մեր վրայից չեն զեղչում դա: Ըստ ԵՏՄ օրենքների՝ պետք է ապրանքի գինը լինի առանց ԱԱՀ-ի, բայց առանց ԱԱՀ-ի տալու դեպքում մենք երաշխիք չունենք, որ տվյալ գնորդը կվճարի այդ ապրանքի ԱԱՀ-ն, և պատասխանտավությունը մնում է արտահանողի վրա”,- ասաց նա:
Միության նախագահի խոսքով՝ ԵՏՄ տարածքում օրենսդրության անկատարության պատճառով այսօր արտահանողներն են տուժում: Ըստ նրա՝ նախկին օրենսդրության պայմաններում ավելի հեշտ էր աշխատել: «Նախկինում արտահանում էինք առանց ԱԱՀ-ի, մեր դեկլարացիայի հիման վրա ապացուցում էինք մեր հարկային մարմիններին, որ արտահանել ենք զրոյական ԱԱՀ-ով, իսկ այսօր, քանի որ ԵՏՄ տարածքում այդպիսի փաստաթղթավորում չկա, դրա համար էլ այստեղ աբսուրդ իրավիճակ է ստեղծվում»,- ասաց նա: Մանրամասները սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x