ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում սապֆիրի գործարան կկառուցվի

20.06.2012

«Աստրա Կրիստալս» ընկերությունը, հիմնված 2011 թ., Հայաստանում գործարան է կառուցում` տեխնիկական սապֆիրի հումքի արտադրության, ինչպես նաեւ տեխնիկական բյուրեղների աճեցման եւ վերամշակման նպատակով: Ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը` ներկրված սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում ստանալու նպատակով: Հարցը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության հունիսի 21-ի նիստի օրակարգում: Գործարանը հագեցած է լինելու ռուսաստանյան եւ չինական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով, ինչը թույլ կտա արտադրական առավելագույն հզորությունը հասցնել մինչեւ ամսական մոտ 2տ բյուրեղ եւ 3տ մաքուր հումք: Առաջնային հումքի ձեռքբերումը կիրականացվի Չինաստանից եւ ԱՊՀ երկրներից: Արտաքին շուկայում ընկերության հիմնական ուղվածությունը լինելու է լուսադիոդային շուկան, որն ապահովում է աշխարհում արտադրված տեխնիկական սապֆիրի սպառման զգալի մասը: Նախատեսվում է նաեւ իրագործել լազերային եւ օպտիկական էլեմենտների մշակում, հատուկ կիրառման պատուհանների պատրաստում: Գործարանի շինարարությունը կավարտվի մոտ մեկ ամսից: Աղբյուր` www.news.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x