ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Որոնք են ամենից բարձր վարձատրվող ոլորտներն Հայաստանում

02.05.2015

2015 թվականի փետրվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 173556 դրամ, որը 2014 թվականի փետրվարյան ցուցանիշից բարձր է 10.4%-ով, հայտնում է 168.am-ը: Այդ թվում, պետական հատվածի միջին աշխատավարձը կազմել է 155782 դրամ (աճը՝ 13.5%), ոչ պետական հատվածինը՝ 199259 դրամ (աճը՝ 6.9%)։ Եթե դիտարկենք ըստ ոլորտների՝ ամենաբարձր աշխատավարձը ստանում են ֆինանսական և ապահովագրական ոլորտի աշխատակիցները։ Միջին ամսական անվանական աշխատավարձն այստեղ 2015թ. փետրվարին կազմել է 348205 դրամ։ Աշխատավարձի մեծությամբ երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտն է (ամսական 328041 դրամ), երրորդը՝ շինարարությունը (219171 դրամ)։ Հանրապետական միջինից բարձր աշխատավարձ ստանում են պետական կառավարման և պաշտպանության, ինչպես նաև՝ արդյունաբերության ոլորտներում։ Ամենացածր աշխատավարձը կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում է՝ ամսական 111355 դրամ։ Դրան հաջորդում են սպասարկման այլ ծառայությունների ոլորտը (ամսական 113 276 դրամ) և կրթությունը (ամսական 113457 դրամ):


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x