ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ո՞վ է առաջին հայ միլիարդատերը

02.05.2015

«Սև ոսկու» աշխարհի հայազգի տիրակալը, ով էլ համարվում է առաջին հայ միլիարդատերը, եղել է Գալուստ Գյուլբենկյան, հայտնում է fact-ը:

Գյուլբենկյանների նախնիների արմատները տանում են դեպի Թբիլիսի քաղաք, որոնք հարստացել էին առևտրի շնորհիվ: Այնուհետև նրանք տեղափոխվել էին Պոլիս, որտեղ էլ 1869 թվականին ծնվում է Գալուստ Գյուլբենկյանը:

Առաջին անգամ Գալուստը գործարքի մեջ մտավ 7 տարեկանում, երբ նրան տվեցին թուրքական արծաթե մետաղադրամ և ուղարկեցին շուկա գնումներ անելու, բայց նա այնքան սպասեց, որ այդ գումարը մի հին մետաղադրամի հետ փոխեց, քանի որ հնություն շատ էր սիրում:

Սովորելով Լոնդոնի արքայական քոլեջի նավթի վերամշակման ֆակուլտետում՝ 22-ամյա Գյուլբենկյանը մեծ աշխատություն է ներկայացնում Միջին Արևելքի մասին: Այս գրառումներն այնպես խորն էին, որ Օսմանյան կայսրության ղեկավարները հենց Գյուլբենկյանին են վստահում երկրի նավթային պաշարների ուսումնասիրությունը:

Գալուստը կարողացավ բացահայտել Արևելքի երկրների հարստությունն ու այստեղ գրավել Եվրոպայի ու Արևմուտքի ուշադրությունը:

Նավթային բիզնեսի առաջին քայլերը նա կատարեց Պոլիսում, որտեղ գտնվում էին նավթային մագնատ Ալեքսանդր Մանթաշյանցին պատկանող հանքերը: Սակայն քաղաքական անկայությունից ելնելով՝ Գյուլբենկյանը տեղափոխվում է Լոնդոն, որտեղ էլ հորից ստանալով 30 հազ ֆունտ ստեռլինգ, նա սկսում է զբաղվել նավթային բիզնեսով:

Լոնդոնում Գյուլբենկյանը հանդիպում է Սեմյուել և Հենրի Դետերդինգ եղբայրներին և կարողանում է համոզել, որ իրենց նավթային ընկերության մասնաճյուղը բացեն նաև Պոլիսում: Նա դառնում է այդ մասնաճյուղի ղեկավարը: Ընկերությունն անվանվում է Turkish Oil:

Նրա հիմնած Turkish Oil ընկերությունում  գումարներ էին անհրաժեշտ, որոնք սակայն ռիսկային էին, քանի որ այդ տարիներին աշխարհը տատանվում էր:

Ուստի Գյուլբենկյանը խուսափեց ամբողջությամբ իր գումարները ներդնել և ներգրավեց այս գործարքում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք էին Թուրքիայի ազգային բանկը՝ 35%, Royal Dutch Shell-ը՝ 25%, Deutsche Bank-ը՝ 25%, իսկ իրեն մնում էր 15%:

Բոլորը սպասում էին Գյուլբենկյանի բանակցային հմտություններին, որն էլ իրականում տվեց փայլուն արդյունք, քանի որ կողմերը գոհ էին: Այստեղ կրկին խաղաց Գյուլբենկյանի ճկունությունը, ով ընտրեց 5%-ը, բայց երկարաժամկետ կտրվածքը: Դա բավարարում էր և մեծ տերություններին, և մեր հայ գործարարին:

Բիզնեսում Գյուլբենկյանը շատ դաժան էր, քանի որ լավ տեղեկացված էր ամեն ինչից և ուներ շատ մեծ կապեր աշխարհում:

Նրա ընկերությունը 1912-1914 թվականներին վերանվանվում էր Irak Petroleum, որից բաժնետոմսեր ունեին ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան, Իրանը և Գյուլբենկյանը, որի բաժինը կազմում էր 5%: Դա էր պատճառը, որ նրան անվանում էին Պարոն 5%:

Գյուլբենկյանի գործունեության մյուս առանձնահատկությունն այն էր, որ նա հասկանում էր, թե ինչ է ուզում:

Նա անգիր գիտեր բոլոր աշխարհագրական տարածքները, որտեղ նավթ կա:

Հենց այս գործոնի շնորհիվ էր, որ նրան էին պատկանում նավթահորեր Վենեսուելայում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում:

Գյուլբենկյանն ուներ մի մեծ թուլություն արվեստի նկատմամբ և ունենալով 3 մլրդ ֆունտ ստեռլինգ՝ իր ամբողջ կյանքում հավաքեց շուրջ 6 հազ. յուրահատուկ արվեստի գործեր: Երբ Ռուսաստանը մեծ խնդիրներ ուներ գումար ներգրավելու հարցում, սկսեց վաճառել իր բոլոր արվեստի գործերը:

Եվ բնական է, որ մեր հայրենակիցն օգտվեց առիթից և ագահորեն գնում էր արվեստի բոլոր գործերը: Ահա թե այդ առիթով ինչ է ասել հենց այդ գործարքը Գյուլբենկյանի հետ կատարող մարդը՝

Этот армянин, Гюльбенкян, господин 5%, совершенно невероятный тип:

1942 թվականին նա փնտրում էր երկիր, որտեղ կարելի է գտնել հանգստություն, այսինքն ֆաշիստական գերմանացիների հարձակումներից զերծ ու չեզոք երկիր: Եվ նա գտավ Պորտուգալիան, որտեղ էլ տեղափոխվեց իր ողջ ունեցվածքն ու հավաքածուն, սակայն նրա մահից հետո դրանք ամբողջությամբ մնացին այդ երկրին, որտեղ նա անցկացրեց իր կյանքի վերջին տարիները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x