ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և ՀՊՏՀ-ի «ՀՀ կապիտալի շուկան. հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» գիտաժողովի հաղթողները

01.05.2015

2015թ.-ի ապրիլի 29-ին ամփոփվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի (ՆՕԱ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «ՀՀ կապիտալի շուկան. հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով համատեղ գիտաժողովի արդյունքները, իսկ հաղթողները պարգևատրվեցին ՆՕԱ կողմից նախապատրաստված արժեքավոր նվերներով:
Գիտաժողովն, ըստ էության, ՆՕԱ-ի և ՀՊՏՀ միջև անցյալ տարվա դեկտեմբեր ամսին ստորագրված Համագործակցության հուշագրի տրամաբանական շարունակությունն է, որով կողմերը ամրապնդեցին տարիների համագործակցությունը: ՆՕԱ-ն վստահ է, որ նմանատիպ գիտական միջոցառումները խրախուսում են ուսանողներին՝ շարժառիթ լինելով առաջադիմության բարձրացման համար, ինչպես նաև հնարավորություն են տալիս բորսային հայտնաբերելու որակյալ կադրեր:
Գիտաժողովի ընթացքում, որը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 28-29-ը, մրցութային զեկույցներով ներկայացան ՀՊՏՀ-ի և ԵՊՀ-ի թվով 16 ուսանողներ, իսկ բորսայի մասնագետները, որոնք ներկայումս ստանում են մագիստրոսի աստիճան բուհում, ներկայացան ոչ մրցության զեկույցներով:
Երկօրյա ակտիվ և բովանդակալից գիտաժողովի արդյունքում մրցատյանն ընտրեց երեք լավագույններին: Նրանք են՝

Առաջին հորիզոնական - Մարիամ Հովհաննիսյան, Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի,
Երկրորդ հորիզոնական - Սեդա Սարդարյան, Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի,
Երրորդ հորիզոնական - Նարինե Հարությունյան, Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x