ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկը գրանցել է զգալի աճ` վարկային և ավանդային պորտֆելներում

30.04.2015

2015թ. 1-ին եռամսյակի դրությամբ Անելիք Բանկի ավանդային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 24%-ով` զգալի աճ գրանցելով հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելում` ավելի քան 30%: 2015թ. մարտի 31-ի դրությամբ աճել է նաև վարկային պորտֆելը` շուրջ 41,2%-ով  և հասել ավելի քան 62 մլրդ ՀՀ դրամի։
2015թ. 1-ին եռամսյակում թողարկվել է 4,466 պլաստիկ քարտ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 12%-ով։ Գրեթե նույնքան ավելացել է նաև բացված հաշիվների քանակը, ինչպես նաև կրկնակի աճ է գրանցվել դրամական փոխանցումների քանակով:
«2015 թվականի առաջին եռամսյակը Անելիք Բանկը փակել է բավականին լավ ցուցանիշներով, թե վարկային, թե ավանդային և թե քարտային ծառայությունների մասով: Սակայն, ես ցանկանում եմ նշել հատկապես հաճախորդների թվի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ 40%` հասնելով ավելի քան 76 հազարի, ինչը Բանկի նկատմամբ ավելացող վստահության լավագույն ապացույցն է:
Այս տարի Անելիք Բանկը նշում է հիմնադրման 25 ամյակը և այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է ունենալ շոշափելի ձեռքբերումներ։ Այսպես, 2014թ․ ավարտին Բանկի ավանդային պորտֆելը կազմել է 51,2 մլրդ ՀՀ դրամ, որից շուրջ 40 մլրդ ՀՀ դրամը ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդներն են: Ավելացել է նաև Բանկի վարկային պարտֆելը` 2014 թվականի վերջի դրությամբ կազմելով շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ»,-  նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.anelik.am/ էլեկտրոնային կայք:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x