ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Հրապարակ». Իշխանությունը որոշել է ՀԷՑ-ի պարտքերը «ջրել»

30.04.2015

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մեխանիզմներ է որոնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պարտքերի մի մասը մարելու համար, որպեսզի այն գնի «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ասում են՝ որոշել են այդ պարտքի մի մասը ջրել տարբեր պետական հիմնարկների միջոցով: Մասնավորապես, մտադիր են պետական հիմնարկներին պարտադրել, որ ՀԷՑ-երին կանխավճարով գումար տան՝ չսպառած էներգիայի դիմաց, որպեսզի այդպես պարտքը նվազի: Եվ երբ հարց է բարձրացվել, որ եթե կանխավճարով գումար տան, ինչպե՞ս պետք է փակեն մյուս ծախսերը՝ աշխատավարձեր, հարկեր, ծնվել է երկրորդ փառահեղ միտքը. «Բանկերից փող վերցրեք, որ ձեր ֆինանսական պարտավորությունները կատարեք»:

Ստացվում է, որ հայաստանյան իշխանությունները ՀԷՑ-ի պարտքերից ազատվելու համար ստիպում են պետական հիմնարկներին կանխիկ փող վճարել, այնուհետև բարձր տոկոսադրույքով բանկերից գումար վերցնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանությունը փորձում է համոզել «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Կարապետյանը մերձբալթյան երկրների էլցանցերի սեփականատերն է. խոսքը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի մասին է: Սակայն հայտնի գործարարը պայման է դրել, որ գնման հարցին կանդրադառնա միայն այդ ընկերությունում աուդիտ անելուց և իրական վիճակին ծանոթանալուց հետո»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x