ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ո՞վքեր են որոշում ՀՀ-ում դոլարի փոխարժեքը

30.04.2015

Մեր քաղաքացիները կհիշեն, որ անցյալ տարվա վերջին ամսվա ընթացքում, իսկ ավելի հստակ՝ դեկտեմբերի 17-ին, մեր երկրի արժութային շուկան նշանավորվեց «սեւ չորեքշաբթի»-ով: Այդ օրը տարադրամի փոխանակման առանձին կետեր դոլարը գնում էին 555 դրամով, իսկ վաճառում (բնականաբար՝ ոչ բոլոր ցանկացողներին)՝ 575 դրամով: Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ դոլարի պաշտոնական փոխարժեքը դոլարի պաշտոնական փոխարժեքը 490.34 դրամ էր: Սակայն «սեւ» չորեքշաբթի դոլարն «անսպասելիորեն» հասավ վերջին մի քանի տարիների համար ռեկորդային ցուցանիշի՝ 527.2 դրամի: Այսինքն՝ մեկ օրվա ընթացքում 7.5%-ով ամրապնդեց դիրքերը:

Արդյունքում, արժութային սպեկուլյացիներն այնպիսի աղմկահարույց բնույթ ստացան, որ Կենտրոնական բանկը ստիպված եղավ «միջամտել»: Արդյունքն ակնհայտ էր: Հաջորդ օրն իսկ՝ դեկտեմբերի 18-ի հինգշաբթի օրը, դոլարի պաշտոնական փոխարժեքը նվազեց մինչեւ 497 դրամի, իսկ տարին եզրափակվեց 474.97 դրամի մակարդակով:

Հասկանալի է, որ «ազատ» արժութային շուկայում այդ հրաշքներն արժանի են ուշադրության: Հարց է առաջանում. դոլարի փոխարժեքը որոշվում է արժութային բորսայում, թե՞ «չենջերում»: Չի բացառվում նաեւ երրորդ՝ ավելի իրական տարբերակը, որը համադրում է նախորդ երկու տարբերակները:

Դոլարի հանդեպ դրամի պաշտոնական փոխարժեքը (որով առաջնորդվում են տարադրամի փոխանակման կետերը) որոշվում է NASDAQ ֆորդային բորսայի արժութային հարթակում աճուրդի արդյունքներով: Կենտրոնական բանկի ամենշաբաթյա հաղորդումներից դատելով՝ ընթացիկ տարվա հունվարի 12-ից ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում այդ բորսայում 78.6 մլն դոլարի առք ու վաճառք է իրականացվել:

Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում երկրի առեւտրային բանկերն ավելի քան 1.1 մլրդ դոլար են վաճառել (առանց միջբանկային շուկայի), իսկ գնել են ավելի քան 1.0 մլրդ դոլար: Հայտնի է նաեւ, որ արժույթի բորսայում մասնակիցների սահմանափակ քանակությունը լավ հնարավորություններ է ընձեռում դրամի փոխարժեքօ «կարգավորման» համար:

Մանրամասները սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x