ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ժողովուրդ». Էլէներգիայի սակագինն այս տարվա հուլիսի 1-ից կբարձրանա

30.04.2015

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը վեց դրամով բարձրացնելու համար: Երեկ «Ժողովուրդը» փորձեց ՀԷՑ-ից պարզել, թե հայտը երբ է ներկայացվելու: ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալիա Սարջանյանն ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է, բայց, առաջիկայում, ընկերությունը պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին: Սարջանյանը չկարողացավ ասել, թե իրենց ընկերությունը կոնկրետ երբ է պատրաստվում հայտը ներկայացնել:

Սակայն «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀԷՑ-ի տնօրինությունը մտադիր է հենց եկող շաբաթ հայտը ներկայացնել ՀԾԿՀ-ին: Այսինքն՝ արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ էլէներգիայի սակագինն այս տարվա հուլիսի 1-ից կբարձրանա:

Նախնական տեղեկություններով՝ մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից կդառնա 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x