ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Միլիոնատերերի քանակը աճել է,սակայն նրանց կարողությունը` նվազել

20.06.2012

2011թ․ աշխարհում դոլարային միլիոնատերերի թիվը կրճատվել է 1,7%-ով՝ մինչև $42 տրլն։ Անկումը դարձել է առաջինը 2008թ․ ի վեր, երբ ցուցանիշը կրճատվել էր 19,5%-ով։ Համեմատության համար նշենք, որ 2010թ․ միլիոնատերերի թիվն աճել է 9,7%-ով՝ մինչև $42,7 տրլն: Զեկույցի հեղինակները նշում են, որ 2011 թվականը դարձել է վերջին 15 տարիներին երկրորդ ամենաանկայուն տարին։ Ամենամեծ թվով միլիոնատերերը՝ ընդհանուրի կեսից ավելին, բնակվում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Գերմանիայում։ Տարածաշրջանային առումով ամենամեծ թվով միլիոնատերերը բնակվում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ընդ որում՝ համանման ցուցանիշ առաջին անգամ է արձանագրվում Capgemini-ի World Wealth Report զեկույցի կազմման 16 տարիների ընթացքում։ Այսպես՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միլիոնատերերի թիվը 3,37 մլն է։ Անցած տարվա առաջատար Հյուսիսային Ամերիկան իր դիրքերը զիջել է մեկ հորիզանականով՝ 3,35 մլն համապատասխան ցուցանիշով։ Ամեն դեպքում՝ այն պահպանել է առաջատարի դիրքերը ընդհանուր կարողության ծավալի ցուցանիշով՝ $11,4 տրլն: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը երկրորդն է՝ $10,7 տրլն-ով։ Միլիոնատերերի թվի ամենաարագ աճն արձանագրել է Բրազիլիան՝ 6,2%։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x