ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը Սինգապուրում մասնակցել է ICC-ի բանկային համաժողովին

30.04.2015

2015թ. ապրիլին Սինգապուրում կայացավ ICC-ի բանկային համաժողովը` նվիրված առևտրի ֆինանսավորմանը, ոլորտի զարգացման ժամանակակից ուղենիշների և մարտահրավերների քննարկմանն ու միջազգային փորձի փոխանակմանը: Համաժողովը կազմակերպվել էր Միջազգային առևտրի պալատի կողմից` Սինգապուրի Բանկերի միության (ABS) և Բիզնեսի ֆեդերացիայի աջակցությամբ (SBF):

Ընդհանուր առմամբ համաժողովին ներկա էին 65 երկրների կառավարության և բանկային համակարգերի ավելի քան 400 ներկայացուցիչներ, այդ թվում` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Ասիական զարգացման բանկի (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիայի պատվիրակություններ (IFC): ICC-ի համաժողովի աշխատանքին, Ասիական զարգացման բանկի հրավերով, մասնակցեցին նաև Յունիբանկի ներկայացուցիչները:

«Դուրս գալով զարգացման որակապես նոր փուլ, մենք նախատեսում ենք միջազգային համագործակցության շեշտակի ընդլայնում: Նման համաժողովները լավ հարթակ են փորձի փոխանակման, գաղափարների, զարգացման հեռանկարների և մարտահրավերների քննարկման համար: Յունիբանկի ներկայացուցիչները մի շարք արդյունավետ հանդիպումներ ունեցան արտերկրի առաջատար բանկերի և միջազգայիան կառույցների մասնագետների հետ` համագործակցության հաստատման ուղղությամբ, քննարկեցին առևտրի ֆինանսավորման գործիքների արդի հնարավորություններն ու առավելությունները», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x