ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


168. Գնե՞լ արդյոք բնակարան կառուցապատողից՝ եկամտային հարկի հաշվին

29.04.2015

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Եկամտային հարկի մասին» օրենքի այն փոփոխությունը, որի համաձայն` հիպոթեքային վարկառուի սպասարկման տոկոսները եկամտային հարկի գումարներից վճարվում են պետության կողմից։ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծով սահմանվում էր, որ «բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսները վճարվում են պետության կողմից` դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը»։ Ավելի պարզ ասած, դուք, այսպես թե այնպես, վճարում եք եկամտային հարկ, և այս փոփոխության շնորհիվ` ձեր վճարած հարկն ուղղվում է ոչ թե պետբյուջե, այլ ձեր վարկի մարմանը։ Անցած տարվա վերջին, երբ կառավարությունը քննարկում էր այդ նախաձեռնությունը, հեղինակները բավականին լավատեսորեն էին տրամադրված։ Ըստ նրանց` օրենքի փոփոխությունը պետք է թույլ տար երկու կարևոր խնդիր լուծել` օգնել ազգաբնակչությանն առավել մատչելի պայմաններով լուծել բնակարանային ապահովվածության խնդիրն ու նպաստել շինարարության ոլորտի զարգացմանը։ «Նախագծի ընդունումն անպայմանորեն կհանգեցնի անշարժ գույքի նկատմամբ վճարունակ պահանջարկի ավելացմանը, հետևաբար նաև` կնպաստի տնտեսության շինարարական հատվածի ակտիվացմանը»,- ասում էին նրանք։ Անցել է արդեն մոտ 4 ամիս։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ օրենքի հետ կապված հույսերն արդարացել են։ Մինչ այս հարցին պատասխանելը` եկեք կենցաղային օրինակով հասկանանք, թե ինչ է նշանակում այս արտոնությունը, և ինչպես է պետությունն օգնում վարկառուին։ Ենթադրենք` երիտասարդ ամուսնական զույգը ցանկանում է գնել 24 միլիոն դրամ (մոտ 50 հազար դոլար) արժողությամբ մի բնակարան։ Ամուսինները միասին ստանում են ամսական մոտ 500 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձ (ներառյալ` հարկերը)։ 300 հազար դրամ ամուսնու աշխատավարձն է, 200 հազար` կնոջ աշխատավարձը։ Հարկերը հանելուց հետո մնում է առավելագույնը 380 հազար դրամ։ Սկսում են հաշվարկներ անել։ Եթե գնեն 24 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, բանկը կարող է վարկավորել այդ գումարի 70%-ի չափով` 16.8 միլիոն դրամ (իհարկե, ենթադրում ենք, որ ամուսիններն ունեն 7.2 միլիոն դրամ կանխավճարը)։ Եթե վարկը տրամադրվում է ստանդարտ պայմաններով` 10 տարով և 12% տարեկան տոկոսադրույքով, ամսական մարումը կազմում է շուրջ 240 հազար դրամ։ Մինչ ծանրութեթև են անում, թե մնացած 140 հազարով դրամով կարո՞ղ են 1 ամիս յոլա գնալ, ծանոթներից մեկը հուշում է` իսկ գիտե՞ք, որ կարող եք հիպոթեքային վարկը մարել եկամտային հարկի հաշվին։ Այսինքն` պետությունը ձեր փոխարեն վճարում է ամսական մարման մի մասը։ Ուրախանում են և սկսում նորից հաշվել։ Ամուսնու աշխատավարձից եկամտային հարկն ամսական կազմում է շուրջ 76 հազար դրամ, կնոջ աշխատավարձինը` 50 հազար դրամ։ Մասին` 126 հազար դրամ։ Փաստորեն, ստացվում է, որ ամսական մարման կեսը պետությունը վերցնում է իր վրա։ Ամուսինները կատարում են ամսական մարումները բանկին, իսկ պետությունը եռամսյակը մեկ նրանց վերադարձնում է վճարած եկամտահարկը։ Մինչ այս պահն ամեն ինչ ոգևորող է, որովհետև այս մարդիկ իրենց նախատեսածից 126 հազարով քիչ են «դուրս տալու»։ Ու ոգևորված սկսում են բնակարան փնտրել` 24 միլիոն դրամի սահմաններում։ Անպայման նորակառույցից, որովհետև այս արտոնությունը գործում է միայն «առաջին ձեռքից»` կառուցապատողից բնակարան գնելու դեպքում։ Մտածում են` լավ, ոչինչ, թող նորակառույցում 2-3 հազար դոլարով ավելի թանկ լինի, միևնույն է` պետությունը մեր մեջքին կանգնած է։

Մանրամասները սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x