ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Toyota-ն լքում է Ճապոնիան

20.06.2012

Ընկերությունը մտադիր է մինչև 2014թ․ Ճապոնիայի իր արտադրական հզորությունները սահմանափակել տարեկան մինչև 3,1 մլն միավոր։ Ներկայում Ճապոնիայում Toyota-ի գործարանները կարող են տարեկան մինչև 3,4 մլն ավտոմեքենա արտադրել։ Հետագայում արտադրության ծավալը կսահմանափակվի մինչև 3 մլն ավտոմեքենա։ Միաժամանակ՝ Ճապոնիայի սահմաններից դուրս Toyota-ի արտադրության ծավալները շարունակում են աճել․ ներկայում Ճապոնիայից դուրս գտնվող գործարաններում տարեկան հավաքվում է մոտ 5,25 մլն ավտոմեքենա։ Մինչև 2014թ․ դրանց թիվը կաճի մինչև 6,8 մլն միավոր։ Ավտոկոնցեռնի որոշումը պայմանավորված է յենի բարձր փոխարժեքով, որը ավտոկոնցեռնների արտադրանքը դարձնում է ոչ մրցունակ։ Toyota-ն մտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել արտադրությունից․ հակառակ դեպքում՝ սպառնալիքի տակ կհայտնվի Toyota-ի համար պահեստամասեր արտադրող ձեռնարկությունների մի քանի հարյուր աշխատատեղ։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x