ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկի նոր` «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակը շահելումով

28.04.2015

Անելիք Բանկը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել իր հաճախորդներին: Ներդնելով գումար Բանկի նոր` «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակով, ավանդատուները, բացի տարեկան բարձր տոկոսադրույքից, հնարավորություն ունեն շահել դեպի Կրետե կղզի 2 անձի համար նախատեսված ուղեգիր և բազմաթիվ այլ նվերներ։
 
Ավանդի ներդրման նվազագույն գումարը 100 հազար ՀՀ դրամ կամ 200 ԱՄՆ դոլար է, սակայն նվերների խաղարկությանը կմասնակցեն այն ավանդատուները, ովքեր մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը կներդնեն նվազագույնը 500 հազար ՀՀ դրամ կամ 1000 ԱՄՆ դոլար ավանդ և որոնց ավանդի մնացորդը հուլիսի 15-ի դրությամբ նույնպես կկազմի նվազագույնը 500 հազար ՀՀ դրամ կամ 1000 ԱՄՆ դոլար։ Ավանդի ներդրման ժամկետը 1 տարի է, ՀՀ դրամի դեպքում` 18,5%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` 8,5% տարեկան տոկոսադրույքով:

«2015 թվականին Անելիք Բանկը նշում է հիմնադրման 25-ամյակը և հոբելյանական այս տարում պատրաստել է բազմաթիվ հաճելի անակնկալներ իր հաճախորդների համար: Համաձայն Բանկում ձևավորված ավանդույթի, տարբեր ծառայություններից օգտվող մեր հաճախորդների համար պարբերաբար անցկացվում են նվերների խաղարկություններ: Այս անգամ նվերը նաև խորհրդանշական է: Ներդնելով «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակով` ձեռք բերել ամառային աննախադեպ հանգստի հնարավորություն: Սակայն, բացի դեպի Կրետե կղզի ուղեգրի խաղարկությունից, ավանդատուների համար կխաղարկվեն ևս 15 տարատեսակ նվերներ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և ավելացրել, որ բոլոր շահողներին որպես նվեր կտրամադրվի VISA GOLD HOTEL EXPRESS համատեղ քարտ, ինչը հնարավորություններ կտա նրանց օգտվել աշխարհի բազմաթիվ հյուրանոցների և սպասարկման կետերի զեղչային առաջարկներից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x