ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վարկավորման և ավանդների նվազումը պայմանավորած է ռիսկերով

28.04.2015

Հայաստանում բանկերի կողմից վարկավորման եւ ավանդների ներգրավման նվազումը պայմանավորված է գոյություն ունեցող ռիսկերով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա շեշտեց, որ բանկերը բիզնես կառույցներ են, գնահատում են իրենց ռիսկերը եւ գիտեն, որ այս փուլում երկարատեւ վարկ տալը պրոբլեմատիկ է, ուստի զերծ են մնում վարկ տալուց:

Պատգամավորը շեշտեց, որ վարկավորման եւ ավանդների ներգրավման իջեցումը պայմանավորված է դեկտեմբերին ռուսաստանյան գործընթացների հետ: Միքայել Մելքումյանը նկատեց, որ շատ ռիսկային է, երբ վարկ ես տալիս, սակայն հավատացած չես, որ այդ բիզնեսը հաջողվելու է, մյուս կողմից էլ՝ գրավով բեռնվելն էլ է վտանգավոր, գրավի արժեքը տարեցտարի կարող է իջնել, բանկերի խոշորացման ծրագրի նպատակներից մեկն էլ հենց հիվանդ գրավադրված ակտիվներով օժտված բանկերին «լավացնելն է»:

Անդրադառնալով ապրիլի 24-ի հետ կապված դրամի հնարավոր արժեւորմանը, պատգամավորն ասաց, որ ենթադրվում էր, որ մարդկանց հոսքի հետ կապված, դրամը կարժեւրովի: Բայց Միքայել Մելքումյանը նշեց, որ դրամը կարժեւորվի այն դեպքում, երբ տնտեսական ակտիվության լուրջ աճ ունենանք, իսկ այս տարի լինելու է ավելի ցածր ակտիվության տարի:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x