ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Առաջիկայում դրամը արժեզրկվելու է. տնտեսագետ

28.04.2015

Հայաստանում տնտեսական վիճակով է պայմանավորված թե բանկերի կողմից վարկավորման, թե ավանդների ներգրավման նվազումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանին:

Նա շեշտեց, որ մարդիկ հնարավորություններ չունեն ոչ ավանդ ներդնել բանկերում, ոչ էլ վարկ վերցնել: Բանկերը եւս չեն կարող վարկեր տրամադրել, ֆինանսները բավարար չեն, ճգնաժամի մեջ գտնվող երկրի դեպքում սա շատ բնական է:

Ինչ վերաբերում է կանխատեսմանը, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին դրամը կարող էր արժեւորվել, քանի որ բազմաթիվ հյուրեր էին ժամանել Հայաստան, տնտեսագետն ասաց, որ նման հիմք չկա, առաջիկայում էլ դրամը կարժեզրկվի, ինչը բերելու է գնաճի:

«Դրամը չի կարող արժեւորվել, այդպիսի հիմք չկա, դրա համար պետք է արտարժույթի ներհոսք լինի, պայմաններ են պետք, մինչդեռ մեր մոտ ոչ ներդրումները, ոչ արտահանումը, ոչ էլ տրանսֆերները չեն մեծացել, այսինքն՝ որեւէ նախապայման չկա, որ պատճառ դառնա դրամի արժեւորման համար»,-ասաց Վահագն Խաչատրյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x