ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մոսկվայի ու Մինսկի միջով միասնական արժույթ անվամբ «սև կատու» է անցել

19.06.2012

Մոսկվայի ու Մինսկի ինտեգրման անամպ հարաբերությունների միջով միասնական արժույթ անվամբ «սև կատու» է անցել: «Հարևան երկրի` միասնական արժույթի անցնելու առաջարկը ստիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կրկին դիմել Ռուսաստանի հասցեին կտրուկ քննադատությունների»,- գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն` հավելելով, որ Մինսկում բոլորը վստահ են` Լուկաշենկոն երբեք չի հրաժարվի բելառուսական ռուբլուց: Նոր ինտեգրման տարածքում միասնական արժույթ ներդնելու մասին Մոսկվայի առաջարկը նախորդ շաբաթ հնչեց 2 անգամ: Սկզբում այն հնչեցրեց Բելառուսում ՌԴ դեսպան Ալեքսանդր Սուրիկովը: «Պետք է վերադառնալ միասնական արժույթ ներդնելու հարցին: Երկրորդ ճգնաժամին Բելառուսը չի դիմանա»,- ասել էր դիվանագետն «Ինտերֆաքս-Արևմուտք» գործակալությանը: Որոշ ժամանակ անց նման թեզ հնչեցրեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ինչին անհապաղ հաջորդեց Մինսկի պատասխանը: «Ողբերգություն չէ այն, որ մենք չունենք ռուսական ռուբլի»,- ասել էր Լուկաշենկոն` Մինսկում Բաշկիրիայի նախագահ Ռուստեմ Խամիտովի հետ հանդիպմանը` հերթական անգամ ներկայացնելով ինտեգրման մասին իր պատկերացումները. «Դա կլինի միայն այն դեպքում, եթե մենք չկանգնենք մեկս մյուսի կոկորդին ու չպահանջենք հարցեր, որոնք դեռ օրակարգում չեն»: Չնայած բելառուսական ռուբլու ակնհայտ թուլացմանը` Բելառուսում գրեթե չկա որևէ քաղաքական ուժ, որը պատրաստ է հրաժարվել դրանից: Լուկաշենկոյի հակառակորդները նույնպես գտնում են, որ ազգային արժույթից հրաժարվելը հավասարազոր է ինքնիշխանությունը կորցնելուն: Ինչ վերաբերում է երկրի տնտեսական խնդիրներին, ապա դրանք ոչ թե ազգային արժույթի թուլության հետևանք են, այլ տնտեսական քաղաքականության: «Խնդիրն արժույթի մեջ չէ, այլ տնտեսության ցածր արդյունավետության»,- ասել է Բելառուսի ազգային բանկի նախկին կառավարիչ Ստանիսլավ Բոգդանկևիչը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x