ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայոց ցեղասպանության մասին վեպը լավագույնն է ճանաչվել Amazon-ում

27.04.2015

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ հովանավորությամբ և աջակցությամբ հայերեն տպագրության է պատրաստվում ամերիկաբնակ գրող Ալին Օհանեսյանի «Օրհանի ժառանգությունը» (Orhan's Inheritance) գիրքը, որը գրված է Հայոց ցեղասպանության թեմայով և Amazon առցանց խանութում ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն գիրքը:

Ընդսմին, գիրքը լավագույնն է ճանաչվել նաև գրավաճառների անկախ ընկերակցության կողմից:
Ալին Օհանեսյանի ստեղծագործությանն արդեն անդրադարձել են New York Times Book Review-ն, Elle-ը, Entertainment Weekly-ն, National Public Radio-ն:
Հեղինակն այս գիրքը գրել է 6 տարում: Նա այցելել է Արևմտյան Հայաստանում գտնվող Սեբաստիա քաղաք, որտեղ տեղի են ունենում գրքում նկարագրված իրադարձությունները:
«Օրհանի ժառանգությունը» պատմում է մի ընտանիքի տարբեր սերունդներին հետապնդող մութ անցյալի, աննկարագրելի սարսափների, կրքոտ սիրո ու բազմաթիվ զրկանքներից հետո վերապրելու մասին:
«Օրհանի ժառանգությունը» գրքի տպագրությանը հովանավորելով՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ իր հարգանքի տուրքն է մատուցում 1.5 մլն. զոհված հայերի հիշատակին և իր փոքրիկ ներդրումն է կատարում Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x