ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2015-ին ՀՀ-ում ներարկիչների արտադրության կբացվի

27.04.2015

Այս տարվա հունիսից Հայաստանում կբացվի Հարավային Կովկասում բժշկական ներարկիչների առաջին թողարկումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Մեգա Մեդ» ընկերության ներկայացուցիչ Գագիկ Մաթեւոսյանը՝ «Մերիդիան» Էքսպոկենտրոնում բացված «Արտադրված է Հայաստանում» եռօրյա ցուցահանդեսի ժամանակ։ Ցուցահանդեսի կազմակերպիչը Էկոնոմիկայի նախարարությունն է։

Ներկայումս գործարանի մասնագետները նախապատրաստություն են անցնում ռուս ներդրողների մոտ՝ Նովոսիբիրսկի «Սիբիրյան բժշկական տեխնոլոգիաներ» գործարանում, որը պատկանում է «Աֆինա Պալադա» հոլդինգին։

Երեւանում կորեացի մասնագետներն ավարտում են արտադրամասերի կարգավորումը։ Վերջին անգամ նրանք կգան մայիսի կեսերին եւ արտադրամասերում ախտահանում կիրականացնեն։ «Դրանից հետո գործարանը մեզ կհանձնեն։ Այդ ժամանակ մենք արդեն կդիմենք անհրաժեշտ արտադրական սերտիֆիկացման համար։ Դա GMP-ին համապատասխան միջազգային սերտիֆիկատ է, ինչպես նաեւ սերտիֆիկատ Կենտրոնական Ասիայի համար»,-հավելել է նա։

Գործարանում արդեն եղել են հասարակածային Աֆրիկայի մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնց հետ մատակարարումների վերաբերյալ համաձայնություններ են ձեռք բերվել։ «Այնպես որ, եթե ոչինչ չխանգարի, հունիսին կմեկնարկի արտադրությունը, երպեսզի տեղավորվենք ժամկետներում»,-հավելել է Մաթեւոսյանը։

Գործարանի նախագծային հզորությունը ամսական 80-90 հազար ներարկիչ է, 10-ական մլն սրվակ՝ ասեղներով, արյան համար, ինչպես նաեւ 32 մլն գրիչ-ներարկիչ՝ ինսուլինի համար։

Սկզբում գործարանում կաշխատեն 130-150 մարդ մեկ հերթափոխով, հետո 100-150-ական մարդ կլինի եւս երկու հերթափոխերում (արտադրությունը կկազմակերպվի 3 հերթափոխով, շուրջօրյա)։Այս տարվա հունիսից Հայաստանում կբացվի Հարավային Կովկասում բժշկական ներարկիչների առաջին թողարկումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Մեգա Մեդ» ընկերության ներկայացուցիչ Գագիկ Մաթեւոսյանը՝ «Մերիդիան» Էքսպոկենտրոնում բացված «Արտադրված է Հայաստանում» եռօրյա ցուցահանդեսի ժամանակ։ Ցուցահանդեսի կազմակերպիչը Էկոնոմիկայի նախարարությունն է։

Ներկայումս գործարանի մասնագետները նախապատրաստություն են անցնում ռուս ներդրողների մոտ՝ Նովոսիբիրսկի «Սիբիրյան բժշկական տեխնոլոգիաներ» գործարանում, որը պատկանում է «Աֆինա Պալադա» հոլդինգին։

Երեւանում կորեացի մասնագետներն ավարտում են արտադրամասերի կարգավորումը։ Վերջին անգամ նրանք կգան մայիսի կեսերին եւ արտադրամասերում ախտահանում կիրականացնեն։ «Դրանից հետո գործարանը մեզ կհանձնեն։ Այդ ժամանակ մենք արդեն կդիմենք անհրաժեշտ արտադրական սերտիֆիկացման համար։ Դա GMP-ին համապատասխան միջազգային սերտիֆիկատ է, ինչպես նաեւ սերտիֆիկատ Կենտրոնական Ասիայի համար»,-հավելել է նա։

Գործարանում արդեն եղել են հասարակածային Աֆրիկայի մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնց հետ մատակարարումների վերաբերյալ համաձայնություններ են ձեռք բերվել։ «Այնպես որ, եթե ոչինչ չխանգարի, հունիսին կմեկնարկի արտադրությունը, երպեսզի տեղավորվենք ժամկետներում»,-հավելել է Մաթեւոսյանը։

Գործարանի նախագծային հզորությունը ամսական 80-90 հազար ներարկիչ է, 10-ական մլն սրվակ՝ ասեղներով, արյան համար, ինչպես նաեւ 32 մլն գրիչ-ներարկիչ՝ ինսուլինի համար։

Սկզբում գործարանում կաշխատեն 130-150 մարդ մեկ հերթափոխով, հետո 100-150-ական մարդ կլինի եւս երկու հերթափոխերում (արտադրությունը կկազմակերպվի 3 հերթափոխով, շուրջօրյա)։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x