ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Google-ը կարող էր գնել Tesla Motors-ը

23.04.2015

Google ընկերությունը մի քանի տարի առաջ կարող էր գնել Tesla Motors էլեկտրամեքենան արտադրող ընկերությունը: 2013թ. Իլոն Մասքի ընկերությունը լավագույն վիճակում չէր և Google-ի կողմից օգնություն էր ակնկալում, հայտնում է Bloomberg-ը:

2013թ. մարտին Tesla Motors-ը սնանկության եզրին է եղել: Իր ընկերությունը փրկելու հույսով ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասքն օգնության համար դիմել է իր վաղեմի ընկերոջը՝ Google-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Լարի Փեյջին:

Աղբյուրների հաղորդմամբ՝ Մասքը Փեյջին առաջարկել է մոտավորապես 6 մլրդ դոլարով ձեռք բերել Tesla Motors-ը:

Գործարքի պայմաններն էին. Google-ը պետք է էլեկտրամեքենաների արտադրության ընդլայնման համար մոտ 5 մլրդ դոլար ներդներ և Իլոն Մասքին պահեր Tesla Motors-ի ղեկին համաձայնագրի կնքման պահից հետո 8 տարի: Ենթադրվում էր, որ այդ ընթացքում ընկերությունը պետք է հասցներ թողարկել Model S սեդանի երրորդ սերունդը:

Աղբյուրները նշում են, որ Google-ի ղեկավարության ընդհանուր դրական կեցվածքի պայմաններում գործարքի ֆինանսական պայմաններն են դարձել դրանից հրաժարվելու պատճառը:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x