ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


168. Մարդիկ սկսել են ծախսել բանկային խնայողությունները

23.04.2015

Եվ այսպես, ՀՀ 21 առևտրային բանկերը հրապարակել են իրենց եռամսյակային հաշվետվությունները` 2015 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածի համար: Ցուցանիշների ուսումնասիրությունը հետաքրքիր եզրահանգումների տեղիք է տալիս ոչ միայն բանկային համակարգի, այլև ամբողջ տնտեսության կտրվածքով: Բազմաթիվ ցուցանիշներից մենք առանձնացրել ենք երկուսը` Հաճախորդներին տրված վարկեր/փոխառությունները և հաճախորդների նկատմամբ պարտավորությունները (ցպահանջ հաշիվներն ու ժամկետային ավանդները): Նախ` սկսենք վարկերից Ինչպես երևում է բանկերի հաշվետվությունների տվյալների հիման վրա կազմված Աղյուսակ 1-ից, ՀՀ 21 բանկերից 17-ի վարկային պորտֆելն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում նվազել է: Բացարձակ մեծությամբ ամենաշատը նվազել են խոշորագույն բանկերի վարկային պորտֆելները: Այսպես` Ամերիաբանկի վարկային պորտֆելը նվազել է 27.9 միլիարդ դրամով, ՎՏԲ Հայաստան բանկինը` 22.3 միլիարդ դրամով, HCBC բանկինը` 10.9 միլիարդ դրամով:

Վարկային պորտֆելի աճ գրանցել են միայն Արդշինբանկը (19.2 միլիարդ դրամով), Հայբիզնեսբանկը (6.6 միլիարդ դրամով), ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ բանկը (3.4 միլիարդ դրամով) և Անելիք բանկը (2.3 միլիարդ դրամով) (աղյուսակ 1): Խոշորագույն վարկային պորտֆել ունեցող 5 բանկերն են Ամերիաբանկը, Արդշինբանկը, ՎՏԲ Հայաստան բանկը, Հայբիզնեսբանկը և ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ բանկը: Ամենափոքր վարկային պորտֆելն ունեն ԲՏԱ բանկը (7.7 միլիարդ դրամ) և Մելլաթ բանկը (5.4 միլիարդ դրամ): Հիմա ընդհանրացնենք առանձին բանկերի վարկային ցուցանիշները: Ստացվում է, որ ՀՀ 21 առևտրային բանկերի վարկային պորտֆելն այս տարվա առաջին եռամսյակի վերջին կազմել է 2 տրիլիոն 61.2 միլիարդ դրամ: Հունվարի 1-ի համեմատ` ընդամենը 3 ամսվա ընթացքում, վարկային պորտֆելը կրճատվել է ավելի քան 70 միլիարդ դրամով (շուրջ 150 միլիոն դոլար) կամ 3.3%-ով: Փոխարժեքի էական տատանում չի եղել, որպեսզի կարողանանք ասել, թե վարկային պորտֆելը նվազել է փոխարժեքի պատճառով: Հակառակը` դրամը հունվար-մարտ ամիսներին արժեզրկվել է (հունվարի 1-ին 1 ԱՄՆ դոլարն արժեր 475 դրամ, իսկ մարտի 1-ին` 478.5 դրամ): Այսինքն` եթե դոլարային վարկերի դեպքում փոխարժեքն ինդեքսավորենք, կստացվի, որ վարկային պորտֆելը 3.3%-ից շատ է նվազել: Այսինքն` բանկերի պաշտոնական ցուցանիշները վկայում են այն մասին, որ վարկավորման ծավալները նվազել են: Կարճ ասած, բանկերը դարձել են առավել զգուշավոր ու «ժլատ»` տնտեսությանն ու բնակչությանը վարկավորելու հարցում: Ու այս համատեքստում բավականին տարօրինակ են դիտվում ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշները: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր 2015թ. առաջին եռամսյակի ցուցանիշները, որոնց համաձայն` ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճել է 2.5%-ով: Թերևս, միայն Հայաստանում է հնարավոր տնտեսական ակտիվացում` ավելի քիչ փողով, վարկավորման ծավալների կրճատման պայմաններում:

Մանրամասները սկզբանղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x