ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Շվեյցարացիները կգնեն Bank of America-ի մի մասը

19.06.2012

Հաղորդագրությունում նշվում է, որ բանակցությունները դեռ սկզբնական փուլում են։ Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։ CNBC-ի տեղեկությունների համաձայն՝ գործարքի գումարը կարող է $1,5-2 մլրդ կազմել։ BofA-ն որոշել էր ազատվել ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող իր բիզնեսի մի մասից (բացառությամբ Ճապոնիայի մասնաճյուղի) ընթացիկ տարվա ապրիլին։ Վաճառքի հանված ստորաբաժանումը տնօրինում է $90 մլրդ-ի ակտիվ։ Գործարքը Julius Baer-ին հնարավորություն կտա 50%-ով ավելացնել հաճախորդային միջոցների ծավալը, որը ներկայում կազմում է 178 մլրդ շվեյցարական ֆրանկ ($187 մլրդ)։ Գործարքի փակման դեպքում այն կարող էր դառնալ մասնավոր կապիտալի կառավարման գծով բիզնեսի խոշորագույն գնումներից մեկը։ BofA-ն զգալիորեն տուժել է ֆինանսական ճգնաժամի հետևանքով։ Ընկերությունը 2008թ․ սեպտեմբերին գնել է ամերիկյան Merrill Lynch բանկային խումբը։ Ավելի վաղ բանկը գնել էր սնանկացման եզրին հայտնված Countrywide Financial ընկերությունը։ Սակայն գնված ակտիվներն արժեզրկվեցին ճգնաժամի պատճառով, միաժամանակ՝ BofA-ն կորցրեց արժեթղթերի շուկայում իր միջոցները։ Անցած տարվա վերջին JP Morgan-ը ճանաչվեց ԱՄՆ-ի խոշորագույն բանկը՝ BofA-ին զրկելով համապատասխան տիտղոսից։ Միաժամանակ՝ 2011թ․ ապրիլ-հունիսին BofA-ն ռեկորդային վնասներ արձանագրեց՝ $8,8 մլրդ։ Վերջին շրջանում BofA-ն հարկադրված է կրճատել ծախսերը, քանի որ բանկին անհրաժեշտ է լրացուցիչ կապիտալ՝ բանկային վերահսկողության նոր կաննոներին՝ Բազել 3-ին համապատասխանելու համար։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x