ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստանն առաջարկում է նոր ավանդատեսակ` «Ազգային»

22.04.2015

Հատուկ ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է նոր ավանդատեսակ` «Ազգային»:

Ավանդը կարելի է բացել 90, 180 կամ 365 օր ժամկետով ՀՀ դրամով` մինչև 17.75%, ԱՄՆ դոլարով` մինչև 6.25%, եվրոյով` 5.45% և ՌԴ ռուբլով` մինչև 11% տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը 500.000 դրամ է, 1000 դոլար/եվրո կամ 50 հազ. ռուբլի:
Հարմարավետության համար բանկն ավանդատուին տալիս է հնարավորություն ստանալու տոկոսագումարները ավանդի ձևակերպման պահին կամ դրա ժամկետի ավարտին:

Բացի առաջարկվող շահեկան պայմաններից բանկը, կախված ավանդի գումարից, ավանդատուներին կտրամադրի նաև MasterCard Gold կամ Visa Platinum վճարային քարտեր, ինչպես նաև հնարավորություն կտա անվճար օգտվելու «Հեռախոս-բանկ» ծառայությունից, որի միջոցով հաճախորդը կարող է ավանդի ժամկետի ընթացքում ստանալ տեղեկատվություն ավանդի գումարի և տոկոսագումարների մասին: Ժամկետի ավարտին հաճախորդը կարող է ստանալ գումարն ու կուտակած տոկոսագումարները MasterCard Gold կամ Visa Platinum նվեր-քարտերին աշխարհի ցանկացած կետում առանց բանկ այցելելու:

Ավանդի համալրման համար պարտադիր չէ այցելել բանկ, կարելի է օգտվել Ինտերնետ-բանկինգ ծառայությունից և կատարել առցանց համալրումներ` առանց տնից դուրս գալու, կամ օգտվել բանկի բազմաթիվ բանկոմատներից և ՀՀ տարածքում գործող Telcell տերմինալներից:
Ավելի մանրամասն տեղեկություններ «Ազգային» ավանդի մասին կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքում` «Ավանդներ» բաժնում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x