ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Որքա՞ն է ՀՀ-ում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդի միջին մեծությունը

18.04.2015

Ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոն («Ոսկե հորթը» վեպի հիմնական կերպարներից) նախընտրում էր իր դրամը պահել սովորական ճամպրուկում՝ այն հանձնելով կայարանամերձ բեռների պահպանության խցիկներ: Չնայած 1922 թվականից գործում էին, այսպես կոչված, «խնայդրամարկղերը», հայտնում է news.am-ի:

Եվ այսպես, վերակառուցման սկզբում խորհրդային գրեթե յուրաքանչյուր ընտանիք «խնայդրամարկղում» ավանդ ուներ: Հետաքրքիր է, որ ժամկետային ավանդների միջին մեծությամբ Հայաստանն առաջ է անցել «եղայրական» հանրապետություններից: Այսպես, քառասնամյա վաղեմության տվյալների համաձայն, մեր հանրապետությունում միջին ավանդը կազմել է 1.328 ռուբլի, մինչդեռ Ռուսաստանում՝ 832 ռուբլի, իսկ հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում՝ համապատասխանաբար, 1.279 եւ 941 ռուբլի:

Հաշվի առնենք նաեւ, որ որոշ քաղաքացիներ կարող էին որոշ խնայողություններ ունենալ: Կա՛մ սեփական անունով՝ խնայդրամարկղի տարբեր մասնաճյուղերում, եւ (կամ) մերձավոր ազգականների անունով, այդ թվում՝ «սիրելի» զոքանչի: ԽՍՀՄ փլուզումից հետո ինչ տեղի ունեցավ այդ ավանդների հետ՝ պետք չէ հիշեցնել:

Ներկայում ավանդատուներն ընտրության լայն հնարավորություն ունեն. ավելի քան երկու տասնյակ առեւտրային բանկեր՝ ամենատարբեր առաջարկներով: Վերջերս տեղեկություն հրապարակվեց ընթացիկ տարվա հունվարի տվյալներով ժամկետային ավանդների քանակության մասին՝ գրեթե 164.4 հազար: Այսինքն՝ ներկայում բնակչության միայն 5%-ը «խնայդրամարկղային գրքույկ» ունի: Ըստ հաշվարկների, յուրաքանչյուր ավանդատու միջինը 4.5 մլ դրամի (շուրջ 9.500 դոլար) ավանդ ունի: Հիշեցնենք, որ սա վերաբերում է միայն ժամկետային ավանդներին:

Բնականաբար, սա սառցալեռան միայն գագաթն է: Հիմա, ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի, երկրի սահմաններից դուրս կապիտալը ներդնելու բազմաթիվ հնարավորություններ կան: Իսկ տեղական բանկերում մեր քաղաքացիները նախընտրում են ավանդ ներդնել արտարժույթով: Դրանց ընդհանուր մասնաբաժինը կազմում է գրեթե 75%:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x