ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գազպրոմ Արմենիայի հերթական թալանը

16.04.2015

  Մեր երկրի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Գազպրոմ Արմենիա ընկերությունը, որը նախկինում մեզ հայտնի էր «ՀայՌուսգազարդ»,  պետական բյուջե էր վճարել 17,7 մլրդ ՀՀ դրամ, այժմ նոր մեթոդներ է կիրառում, իբր անվտանգության կանոններից ելնելով, ազգաբնակչության տուգանումներ անում, որպեսզի ազգաբնակչությունը իր իսկ միջոցներով հատուկ 32 տրամաչափի  4 անցքեր բացի խոհանոցի դռան վրա: Շատերն երևի թե արդեն հասցրած կլինեն ծանոթանալ այս «նորարությանը», որը ինչ-ինչ պատճառներով կամ ինչ-որ անհայտ մարմնի կողմից նոր «օրենքի» ներմուծմամբ փորձում է թալանել առանց այն էլ գազի վճարներից թալանված մեր ժողովուրդին:

  Օրեր առաջ մեր բնակարան ահազանգեց և ներկայացավ գազի ծառայության աշխատակից՝ ասելով իբրև մենք տուգանվել ենք: Հետաքրքիրն այն էր, որ վերջին ամիսներին մեր տուն երբևէ չայցելած գազի աշխատակիցն ինչպես էր նկատել մեր բնակարանում առկա, ըստ իրենց հորինված օրենքի, անվտանգության կանոների խախտումը: Եվ ահա այսօր մեր բնակարան այցելած աշխատակիցն արդեն եկել էր գումարի գանձման հետևից: Մեր հարցին, թե որտեղ է նշված այդ կանոնը և արդյոք մեզ կտրամադրվի կտրոն համապատասխան տուգանքը վճարելու համար, ստացանք տարատեսակ մեկնաբանություններ, որոնք հասան մինչև «երկիրը երկիր չէ» հումորային, բայց արդեն մեր օրերի դառը պատկերին համապատասխանող պատասխանը: Աշխատակիցը նույնպես չկարողացավ մեկնաբանել այդ օրենքը և պարբերաբար հիշեցնում էր, որ եթե վճարումը չանենք, ապա նրան աշխատանքից կհեռացնեն: Միթե՞ նման մեթոդներով ստիպում են առանց այն էլ դժվարությամբ աշխատանք գտած աշխատակցիներին, որպեսզի հերթական դրամահավաքը կազմակերպեն...

 Մեր կողմից հնչեցված հարցը, թե այդ դեպքում ինչի համար են բնակարաններում մի քանի տարի առաջ տեղադրել ազդանշանային այդ համակարգերը, որը հեռուստատեսությամբ մեծ շուքով հայտարարում էին իբրև մեծ ձեռքբերում, աշխատակիցը պատասխանեց. «Դա չի արդարացնում, այդ իսկ պատճառով հիմա էլ այս մեթոդն ենք փորձում»: Միթե՞ ազգաբնակչությունը փորձարկման դաշտ է, միթե՞ նման եկամտաբեր, մոնոպոլ դիրքում գտնվող ընկերությունը չունի ռեսուրսներ, որ այդ ամենը իրականացնի իր իսկ միջոցներով, չէ որ դա Գազպրոմ Արմենիայի շահերից է բխում:

 Հուսով եմ, մեր այս դիմումը պատգամ մարմիններին իր արձագանքը կգտնի և ի վերջո մեր հանրության շահերը ինչ որ կերպ կպաշտպանվեն:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x