ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պարտադիր կուտակային վճարները կվերադարձվեն մասնակիցներին

16.04.2015

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կազմակերպել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց կենսաթոշակային հաշվի վերաբերյալ 2014-ի տարեկան հաշվետվությունը, հայտնում է currency-ին:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե երբ են վերադարձվելու պարտադիր կուտակային վճարները մասնակիցներին, ինչին Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը պատասխանեց՝ ասելով, որ ներկայումս դիմումները ստացվել են և ընթանում է դիմումների մշակման պրոցես:

«Ի հայտ են եկել որոշակի անհամապատասխանություններ կապված մասնակիցների կողմից ներկայացված բանկային հաշիվների հետ: Որոշ մասնակիցներ վատ տեղեկացվածության կամ այլ պատճառով ներկայացրել են թերի բանկային հաշիվներ կամ մեկ այլ անձի բանկային հաշիվներ: Հիմա մենք անհատական աշխատանքներ ենք տանում այդ անձանց հետ, որպեսզի նրանք ուղղեն դա: Որոշում է կայացվել, որ բոլորի վճարումը միասին է լինելու, որպեսզի հավասարության սկզբունքը պահպանվի»,- ասաց նա և նշեց, որ այդ գումարները կվերադարձվեն մինչև օրենքի սահմանված ժամկետը՝ հուլիսի 1-ը:

Վահան Ստեփանյանը պարզաբանեց, որ յուրաքանչյուր մասնակից, երբ դիմում է ներկայացրել իր միջոցները ստանալու համար, նշել է բանկային հաշվի համար, որի վրա էլ փոխանցվելու է այդ գումարը: «Մասնակիցներից 5-10 տոկոսը սխալ դրամային հաշիվներ են ներկայացրել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ 2014-ի սկզբին վերցված գումարները պետք է վերադարձվեին 2014-ի վերջին, ապա ՀՀ ֆինանսների նախարարության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Աշոտ Սեմերջյանը պարզաբանեց, թե դա կուտակային կենսաթոշակային վճարների հետ էր կապված, որոնց մասով միջանկյալ օրենք ընդունվեց, ըստ որի մասնակիցները կարող էին հրաժարվել և շատերը դիմում ներկայացրեցին և հրաժարվեցին այդ կուտակային վճարումի կատարումից:

«Այդ ամիսների կուտակային վճարները, որոնք ամբողջությամբ մարված չէին, վերահաշվարկվեցին և դրանք սահմանված կարգով վերադարձվեցին գործատուներին, վերջններս էլ մասնակիցներին»,-ասաց նա:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x