ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Forbes. 6 հայ ՌԴ-ի ամենահարուստ գործարարների ցուցակում

16.04.2015

Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների թոփ 200-ը, որտեղ տեղ են գտել 6 հայ գործարար:

Ռուսաստանի ամենահարուստ հայը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է, որը ցուցակի 26-րդ տեղում է՝ 4 մլրդ դոլար կարողությամբ: Նրա ունեցվածքը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.3 մլրդ դոլարով, այնուամենայնիվ վարկանիշային աղյուսակում նրա տեղը չի փոխվել:

Ցուցակի 54-րդ տեղում «Ռոսգոսստրախ»-ի համասեփականատեր Դանիլ Խաչատուրովն է՝ 1.6 մլրդ դոլար կարողությամբ: Նախորդ տարվա համեմատ նրա կարողությունը նվազել է 1 մլրդ դոլարով, իսկ աղյուսակում 2014թ. համեմատ նա իր դիրքը զիջել է 14 հորիզոնականով:

Մեկ այլ հայ գործարար, բարեգործ, ներդրող Ռուբեն Վարդանյանը Forbes-ի աղյուսակում 92-րդ հորիզոնականում է՝ 0,95 մլրդ դոլար կարողությամբ: Անցյալ տարվա համեմատ նա իր ունեցվածքն ավելացրել է 0,1 մլրդ դոլարով և 32 հորիզոնականով բարելավել իր դիրքերն աղյուսակում:

«ՌԵՍՕ Գարանտիա» ընկերության ղեկավարներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները զբաղեցնում են վարկանիշային աղյուսակի համապատասխանաբար 105-րդ և 106-րդ հորիզոնականները: Նրանց կարողությունը գնահատվում է 0.9 մլրդ դոլար, նախորդ տարվա համեմատ նվազել է 0.2 մլրդ-ով, ինչի հետևանքով նրանք իրենց դիրքերը զիջել են 7 հորիզոնականով:

Ներդրող Ալբերտ Ավդոլյանը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակում 120-րդն է: Նրա կարողությունը գնահատվել է 0,75 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը, մինչդեռ աղյուսակում Ավդոլյանը բարձրացել է 13 հորիզոնականով:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Նորնիկել»-ի ղեկավար Վլադիմիր Պոտանինը: Նրա կարողությունը 15,4 մլրդ դոլար է, նախորդ տարվա համեմատ ավելացրել է 2,8 մլրդ դոլարով, ինչը նրան առաջ է մղել 7 հորիզոնականով:

Ինչպես նշում է Forbes-ը, 1 տարում ամենաշատ ֆինանսական կորուստ ունեցել է «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը: Նրա ունեցվածքը կրճատվել է 6,2 մլրդ դոլարով՝ մինչև 2,8 մլրդ դոլար, ինչի պատճառով միլիարդատերը ցուցակում 20-րդ տեղից իջել է 35-րդ տեղ:

Նշվում է, որ վարկանշային աղյուսակը կազմվել է միլիարդատերերի համաշխարհային վարկանշային ցուցակի հիման վրա, որը հրապարակվել է մարտի սկզբին: Ըստ ընդհանուր վիճակագրության՝անցյալ տարում Ռուսաստանում դոլարային միլիարդատերերը 23-ով պակասել են (88 հոգի նախորդ տարվա 111-ի փոխարեն), իսկ նրանց կարողությունը նվազել է 73 մլրդ դոլարով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x