ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


analitik. Յունիբանկի 18%-ով ավա՞նդ, թե՞ խաբված ավանդատուներ

16.04.2015

Վերջին տարիներին իր  ֆինանսական գործունեության պատճառով analitik.am-ի  ուշադրության կենտրոնում է հայտնվել մի աննախադեպ անձնավորություն, և լրագրողական հետաքննության բուն նպատակը պարզելն է, թե ո՞վ է իրականում այդ մարդը՝ ֆինանսական հանճա՞ր, թե, մեղմ ասած,   «աճպարար»:

Ուշադրության կենտրոնում նա հայտնվեց, քանի որ  նրա սեփականություն հանդիսացող  «Յունիբանկը»  ֆինանսական ճգնաժամի ժամանակ սկսեց աննախադեպ տոկոսադրույքով ավանդներ  վերցնելու առաջարկով ագրեսիվ գովազդային արշավ  իրականացնել,սակայն վարկ չտալ, ավելին՝ տրված վարկերի վերադարձելիությունն էլ գրեթե զրոյական  է:

Եվ այսպես՝  ներկայացնում ենք  Գագիկ Զաքարյանին.

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, «Յունիբանկ» , «Յունիաստրոմ»  բանկերի և մի շարք այլ ֆինանսական կազմակերպությունների բաժնետեր, սեփականատեր:

Մեր հանճարն  իր գործընկեր Գրիգորի Պեսկովի հետ սկսել է  իր գործունեությունը դեռևս կոոպերատիվների ժամանակ:

Զբաղվել են հաշվիչ տեխնոլոգիաներով և այլ ոլորտներով : Երկուսն էլ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի սաներն են՝  այսինքն թռչելու և իրենց համար անվտանգ  վայրէջք կատարելու արվեստին ծանոթ են վաղուց,  և այս արվեստը դեռ շատ պետք կգա նրանց:

Նրանք  երկուսով հիմնադրեցին «Յունիաստրոմ »  բանկը , այնուհետև սարդոստայնը տարածվեց:

Ինչևէ, որպեսզի փորձենք հասկանալ Գագիկ Զաքարյանի  ֆինանսական համակարգում ավիացիոն նորամուծությունների հաջողության գաղտնիքը, պետք է անրադառնանք նրա կողմից իրականացված բազմաթիվ անվտանգ «թռիչքներից»  մեկին:

Եվ այսպես՝  վերջինս   «Յունիաստրոմ»  բանկի միջոցով ստեղծում է «ОФБУ»` բանկային կառավարման ընդհանուր  ֆոնդերը: Այդ ֆոնդերի հիմնական նպատակը  հետևյալն է. Մարդիկ հավաքվելով, այսպես ասած, ֆոնդի մեջ կազմում են  «ընտանիք»   և կատարում կոլեկտիվ ներդրումներ , իսկ ստացված շահույթը տրվում է ֆոնդի մասնակիցներին՝ համամասնորեն:

Ֆոնդը, որ կառավարում է այս ներդրումները բուն իմաստով նույն  «Յունիաստրոմ»  բանկն է : Նույնիսկ իրենց գովազդային հոլովակում և կայքում  նշում են.  « Ֆոնդը ստեղծված է ոչ թե շահույթ ստանալու, այլ տեխնիկական խնդիրներ լուծելու համար»:  Ֆոնդի անունն էլ դնում են ոչ ավել ոչ պակաս, «Պրեմիեր»:

Եվ այս միջոցով,  ակտիվ գովազդով Գագիկ Զաքարյանին հաջողվում է իր ֆոնդի մեջ ներգրավվել  25.000  մարդ: Ի դեպ,  նույն ագրեսիվ գովազդի միջոցով  վերջինս ՀՀ-ում 18%-ով  ավանդ է հավաքում բնակչությունից:

Մանրամասները սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x