ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տրանսֆերտները 38 մլն դոլարով կրճատվել են

15.04.2015

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ այս տարվա փետրվար ամսին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կրճատվել են 37.7 մլն դոլարով կամ 35.6 տոկոսով։ Անկասկած, այս փաստը լուրջ հետեւանքներ ունեցավ մեր երկրի տնտեսության համար։  Դրա դրսեւորումներից մեկը գործող գնով մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների նվազումն էր։

Ընդհանուր անկումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից եկող տրանսֆերտների կրճատմամբ, որոնք պակասել են 35,8 մլն կամ 42.9 տոկոսով։  Դա սպասելի էր՝ հաշվի առնելով անցյալ տարվա միտումները, որոնք շարունակվեցին նաեւ այս տարվա հունվարին։ Ռուսաստանում խորանում է արեւմտյան երկրների կիրառած պատժամիջոցների հետեւանքով եւ նավթի գների անկմամբ պայմանավորված ճգնաժամը։

ԱՄՆ դոլարով փոխանցումների վրա բացասական ազդեցություն ունեցավ համաշխարհային այս արժույթի հանդեպ ռուսական ռուբլու դիրքերի թուլացումը։ Սակայն եւ ռուսական ռուբլով փոխանցումներ ստացող մարդկանց համար հեշտ չէր. ռուբլու փոխարժեքը Հայաստանում մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազեց (փետրվարին 1.6անգամ)։

Մեր պաշտոնյաները հաճախ օգտագործում են դիվերսիֆիկացիա բառը արտահանվող ապրանքների նոմենկլատուրան ընդլայնելու իրենց խոստումներում։ Աշխատանքային արտագաղթը նույն արտահանումն է եւ նույնպես աշխարհագրորեն դիվերսիֆիկացված չէ։ Անգամ նման կտրուկ անկման պարագայում ռուսական տրանսֆերտները փետրվարին կազմել են 79 տոկոս։ Մանրամասները սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x