ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բեռլինը կդառնա Եվրոպայի նոր մայրաքաղաքը

18.06.2012

Եվրոմիության Ֆիսկալ միություն ստեղծելու ծրագիրը, ինչպես երբևէ, մոտ է կյանքի կոչման` չնայած Փարիզի` դեմ լինելու հանգամանքին, իսկ փորձագետները չեն կասկածում, որ նոր միավորման, ինչպես նաև ողջ Եվրամիության կենտրոնը Բրյուսելից կտեղափոխվի Բեռլին, գրում է Գերմանիայում լույս տեսնող «Ռուսսկայա Գերմանիա» թերթը: Եվրոմիության ներկա կառուցվածքը, մասնավորապես` եվրոգոտին, չի համապատասխանում ժամանակի պահանջներին, կարծում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք ոչ միայն արժութային միության կարիք ունենք, այլև այսպես կոչված` ֆիսկալ միության` ընդհանուր բյուջետային քաղաքականությամբ: Սակայն ամենաշատը կարիք ունենք քաղաքական միության»,- ասել է կանցլերն ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում` հավելելով, որ սա նշանակում է, որ պետք է աստիճանաբար բոլոր լիազորությունները փոխանցել Եվրոպային և նրան օժտել ավելի շատ վերահսկողական գործառույթներով: Դրա հետ մեկտեղ, Մերկելը հայտարարել է, որ ֆիսկալ միության ստեղծման համար պետք է շրջանցել որոշ երկրների կարծիքները` նկատի ունենալով Ֆրանսիային, որի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը Եվրոպային առաջարկում է հաղթահարել տնտեսական ճգնաժամը բյուջետային ծախսերի ավելացման շնորհիվ: «Մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք, եթե մեկ կամ մի քանի երկիր չեն ցանկանում մեզ միանալ»,- ասել է կանցլերը: Փորձագետների խոսքով` իսպանական ֆինանսների «ողբերգական» վիճակն ու Հունաստանում քաղաքական քաոսը միայն արագացնում են ֆիսկալ միության ստեղծման անհրաժեշտությունը, որը պետք է լիովին փոխի միասնական Եվրոպայի ուժերի հավասարակշռությունը: «Եթե Ֆրանսիան դուրս մնա բյուջետային պայմանագրից, Գերմանիան կդառնա Հին աշխարհի միակ առաջնորդը»,- կարծում է բրիտանացի քաղաքագետ Սթիվ Մըքքորմիքը: Ըստ նրա` Անգելա Մերկելի առաջարկած նախագիծը ոչ այլ ինչ է, «քան թռիչք` դեպի դաշնային պետության կողմը»: Այդ դեպքում, ըստ թերթի, նոր միությունը հսկելու համար պետք չեն լինի Եվրահանձնաժողով ու Եվրախորհրդարան: «Բրյուսելի դերն անկում կապրի: Բավական կլինի եվրոգոտու ամենախոշոր վարկատուի` Գերմանիայի կամքը և չհնազանդվող երկրները կհայտնվեն դռան ետևում: Արդեն մոտ ապագայում Բեռլինը կարող է դառնալ միասնական Եվրոպայի հոմանիշը»,- ասել է Մըքքորմիքը: Սպասվում է, որ ֆիսկալ միության ստեղծման ֆոնին տեղի կունենա եվրոգոտու կենտրոնական բանկերի միաձուլում, ինչն է’լ ավելի կուժեղացնի Գերմանիայի դերը նոր միավորումում: «Չնայած համաշխարհային տնտեսությունը նախկինի պես դժվարություններ կունենա ու կբավարարվի թույլ տնտեսական աճով, աղետը հաղթահարել, այնուամենայնիվ, կհաջողվի: Տիկի’ն Մերկել, այժմ ամեն ինչ կախված է Ձեզանից»,- գրում է թերթը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x